ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ հասել է ավելի քան 100 000 համանախաձեռնողի։ «ՍիվիլՆեթ»
«Ապագա հայկականը» նորաստեղծ հանրային նախաձեռնությունն արդեն ունի ավելի քան 100,000 համանախաձեռնող ավելի քան հարյուր երկրներից: Նախաձեռնության նպատակն է ստեղծել Հայաստանի և հայ ազգի կայուն զարգացման շուրջ համընդհանուր գիտակցություն և փոխըմբռնում Հայաստանի` որպես երկրի, և հայերի` որպես ազգի համար: Յուրաքանչյուր անձ կարող է միանալ նախաձեռնությանը՝ ստորագրելով 15 նպատակների ցանկը։