24.06.2021

Թբիլիսիում քննարկվել է «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» հանրային նախաձեռնության տեսլականը․ «Նոյյան տապան», հունիսի 24, 2021 (հայերեն)

«Նոյյան տապան»-ի հոդվածը Թբիլիսիում «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» հանրային նախաձեռնության շուրջ քննարկման մասին։

2021 թվականի հունիսի 22-ին, Վիրահայոց թեմի «Հայարտուն»  կենտրոնում, թեմի առաջնորդ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի օրհնությամբ և բարեմաղթանքով՝ «Ապագա Հայկականը» (The FUTURE ARMENIAN) հանրային նախաձեռնության շրջանակներում, կայացավ առցանց հանդիպում  նախագծի համաֆինանսավորող  IDeA հիմնադրամի և «Ավրորա» բարեգործական նախագծի համանախագահ Ռուբեն Վարդանյանի հետ: Հանդիպմանը ներկա էին հոգևորականներ, մտավորականներ, հասարակական կազմակերպությունների ղեկավարներ: Այս մասին տեղեկանում ենք Վիրահայոց

թեմից:

Հանդիպման նպատակը «Ապագա հայկականը» նախագծի քննարկումն էր թբիլիսահայ համայնքի ներկայացուցիչների հետ: Նախագիծը ներառում է  այն 15 կետերը, որոնք ուրվագծում են  մինչև 2041 թվականը Հայաստան-Արցախ -Սփյուռք եռամիասնության զարգացման, Հայաստանի և հայկականի հզորացմանն ուղղված ծրագրային ուղղությունները:
Առցանց հանդիպումն ընթացավ հարց ու պատասխանի ձևաչափով: Հատկանշական է, որ այն մեկնարկեց երախտագիտության խոսքերով՝ ուղղված  Ռուբեն Վարդանյանին և նրա համագործակիցներին, ում  ֆինանսավորմամբ  Թբիլիսիի «Սուրբ Գևորգ» առաջնորդանիստ եկեղեցում իրականացվեց մասշտաբային հիմնանորոգում:
Այնուհետև  «Ապագա հայկականը»  նախագծի  համաֆինանսավորողը պատասխանեց  ներկաների հարցերին, որոնք վերաբերում էին   ՀՀ-ում նորերս տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններին, Արցախյան պատերազմին, մայր հայրենիքի  տնտեսական, մշակութային, կրթական համակարգի և մյուս  ոլորտների զարգացման հեռանկարներին և  նախագծի իրականցմանը  համայն հայության ներուժի ընդգրկմանը:
Ռուբեն Վարդանյանը խոստացավ մոտ ժամանակներս ժամանել Թբիլիսի և  հանդիպում ունենալ թբիլիսահայ համայնքի հետ:  Առցանց հանդիպումը վարում էր  հասարակական գործիչ Լևոն Չիդիլյանը:
faq scroll to top

Առաջարկել ընկերների (մինչև 5 անձ)

+

    Ծանոթացել եմ գաղտնիության քաղաքականությանը և տալիս եմ իմ համաձայնությունն անձնական տվյալներիս մշակման համար:

    close modal close menu