ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը ելույթ ունեցավ Ապագա հայկականի Համաժողովին
Ապագա Հայկականը Համաժողովի երրորդ՝ երզափակիչ օրը ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը ողջույնի խոսքով հանդես եկավ Համաժողովի մասնակիցների առջև: Կարևորելով համաժողովի քննարկմանը ներկայացված նպատակներն ու հիմնահարցերը՝ պարոն Սինանյանը ողջունեց Համաժողովի շրջանակում Հայաստանի և ապագայի վերաբերյալ կառուցողական ելույթների և լուծումների ապահովման հնարավորությունը: «Մենք կարիք ունենք նման օրինակների, որտեղ ոչ թե հակադրվել են տեսակետները, այլ մեկտեղվել են ջանքերը: Որտեղ ոչ միայն թվարկվել են բացերը, այլ մեկնվել են փոխօգնության ձեռքերը, որտեղ փոխադարձ անբավարարվածությանը և հիասթափությանը փոխարինել է լուռ, կարևոր և մնայուն արժեքներ ստեղծող աշխատանքները», — իր ելույթում նշեց պարոն Սինանյանը: