Դոկտոր Շաքե Քաֆթարյան և Մարո Մաթոսյան. Ընտանեկան բռնություն և մեկուսացում

Դոկտոր Շաքե Քաֆթարյան և Մարո Մաթոսյան. Ընտանեկան բռնություն և մեկուսացում

Բանախոսներ

  • Դոկտոր Շաքե Քաֆթարյան

    Հոգեբան, Հարավային Կալիֆոռնիայի հայ-ամերիկյան հոգեբանական առողջության ասոցիացիայի համանախագահ

  • Մարո Մաթոսյան

    Երևանի «Կանանց աջակցման կենտրոն»-ի հիմնադիր, «Կանանց նկատմամբ բռնության դեմ կոալիցիա»-ի հիմնադիր անդամ և Եվրոպայի Խորհրդի այդ ոլորտի փորձագետ

Ապրիլի 21-ին Երևանի ժամանակով 19:00-ին (GMT+4) տեղի կունենա վեբինար հոգեբան, Հարավային Կալիֆոռնիայի հայ-ամերիկյան հոգեբանական առողջության ասոցիացիայի համանախագահ դոկտոր Շաքե Քաֆթարյանի և Երևանի «Կանանց աջակցման կենտրոն»-ի հիմնադիր, «Կանանց նկատմամբ բռնության դեմ կոալիցիա»-ի հիմնադիր անդամ և Եվրոպայի Խորհրդի այդ ոլորտի փորձագետ Մարո Մաթոսյանի հետ։

Դոկտոր Քաֆթարյանի և տիկին Մաթոսյանի «Ընտանեկան բռնություն և մեկուսացում» վեբինարը կանցկացվի «COVID-19․ Առերեսվերով համաշխարհային վախին» վեբինարների շարքի ներքո, որի շրջանակում ելույթ կունենան առողջապահության ոլորտի տարբեր մասնագետներ։ Վեբինարների շարքը FAST-ի հետ համատեղ պատրաստել է Futures Studio նախագծի թիմը։

Վեբինարի ընթացքում բանախոսները մանրամասն կխոսեն ընտանեկան բռնության մասին։ Նրանք կքննարկեն թեման հետևյալ տեսանկյուններից.

  • պատճառները, բնույթը, առանձնահատկությունները, նշաններն ու ցիկլերը;
  • տարբերությունը մյուս տեսակի բռնություններից;
  • ընտանեկան բռնության հետևանքները զոհերի և նրանց երեխաների մոտ և դրանցից առաջացած Ֆիզիկական և էմոցիոնալ վերքերը;
  • դրա երկարաժամկետ ապակառուցողական ազդեցությունը հասարակության վրա։

Դոկտոր Քաֆթարյանն ու տիկին Մաթոսյանը կբացատրեն նաև, ինչու է անհրաժեշտ պայքարել ընտանեկան բռնության դեմ COVID-19 ճգնաժամի ընթացքում, երբ սթրեսի մակարդակը բարձր է, իսկ ֆիզիկական հեռավորությունը հանգեցրել է բռնացողների և նրանց զոհերի մշտական մոտ լինելուն։

Վեբինարի լեզուն՝ անգլերենն է: Մասնակցությունն՝ անվճար է։ Դուք կարող եք միանալ առցանց վեբինարին Zoom հղումով (գրանցումը՝ ստորև) կամ մեր Ֆեյսբուքյան էջի հեռարձակման միջոցով:

Բանախոսներին ուղղված հարցերը կարող եք ուղարկել մինչև քննարկման սկիզբը crossroads@rvvzfoundation.org հասցեով։

Տեսանյութեր

faq scroll to top

Առաջարկել ընկերների (մինչև 5 անձ)

+

    Ծանոթացել եմ գաղտնիության քաղաքականությանը և տալիս եմ իմ համաձայնությունն անձնական տվյալներիս մշակման համար:

    close modal close menu