Կյանքի ծագումից մինչև շրջանաձև կենսատնտեսություն. Կենսահեն արդյունաբերական հեղափոխություն

2021 թ.-ի ապրիլի 21-ին
Երևանի ժամանակով՝ 18:00 (GMT+4)
Մոսկվայի ժամանակով՝ 17:00 (GMT+3)
Լոնդոնի ժամանակով՝ 15:00 (BST)
Նյու Յորքի ժամանակով՝ 10:00 (EDT)
Կյանքի ծագումից մինչև շրջանաձև կենսատնտեսություն. Կենսահեն արդյունաբերական հեղափոխություն

Բանախոսներ

  • Արմեն Օրուջյան

    FAST-ի գործադիր տնօրեն

  • Գարաբեդ Անտրանիկյան

    Համբուրգի տեխնոլոգիական համալսարանի (TUHH) Տեխնիկական մանրէաբանության ինստիտուտի տնօրեն

  • Պատրիկ Ռոուզ

    ԱՄՆ ծովային հետազոտությունների գլոբալ գրասենյակի սինթետիկ կենսաբանության գիտական տնօրեն

  • Սարգիս Հայոցյան

    ՀՀ գիտության կոմիտեի նախագահ

  • Վարդան Ուռուտյան

    Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր

  • Կարեն Թռչունյան

    Երևանի պետական համալսարանի հետազոտող

Ապրիլի 21-ին, Երևանի ժամանակով 18:00-ին (GMT+4) FAST-ի հետ համատեղ տեղի կունենա «Կյանքի ծագումից մինչև շրջանաձև կենսատնտեսություն. Կենսահեն արդյունաբերական հեղափոխություն» թեմայով քննարկում։

Կենսատնտեսությունը նորարարական կենսահեն տեխնոլոգիաների և հարակից գիտելիքների ներդրմամբ կենսաբանական պաշարների վերարտադրմանը, յուրացմանը և պահպանմանը ուղղված արտադրական գործընթացների կազմակերպումն է: Այն նպատակ ունի տնտեսության մյուս ճյուղերին ապահովել բարձր տեխնոլոգիական արտադրանք: Կենսատնտեսությունն իր տարաբնույթ հնարավորություններով կարող է կարևոր ներդրում ունենալ համըդհանուր խնդիրների լուծման գործում: Թվայնացուման նման, կենսահեն տնտեսությունը հիմնարար փոփոխություններ է խոստանում հասարակության և արդյունաբերության բազմաթիվ, այդ թվում, աշխարհի աճող բնակչության առողջապահական կարիքների, սննդի, էներգիայի և ջրի պաշարների կայուն ապահովման, ինչպես նաև բնապահպանական ոլորտներում: Անցումը «Կանաչ տնտեսության» հնարավոր չէ առանց բնական գիտությունների հիմքով նորարարական տեխնոլոգիաների զարգացման, ինչպես նաև ակադեմիական և արդյունաբերական տարբեր ճյուղերում նոր քաղաքականության մշակման: Այսպիսի գիտատար և միջոլորտային մոտեցումը կապահովի նավթահեն տնտեսությունից սահուն անցումը բնապահպանական տեսանկյունից նախընտրելի վերականգնվող և շրջանաձև տնտեսությանը (կենսատնտեսության):

Քննարկման լեզուն. անգլերեն:

Քննարկման օրն ու ժամը. 2021 թ.-ի ապրիլի 21-ին, Երևանի ժամանակով՝ 18:00 (GMT+4) Մոսկվայի ժամանակով՝ 17:00 (GMT+3), Լոնդոնի ժամանակով՝ 15:00 (BST), Նյու Յորքի ժամանակով՝ 10:00 (EDT):

Միջոցառումը բաց է բոլորի համար: Դուք կարող եք միանալ վեբինարին Zoom հղումով (խնդրում ենք գրանցվել այստեղ) կամ Ֆեյսբուքի Futures-Studio էջի օգնությամբ։

Խնդրում ենք ձեր հարցերն ուղարկել նախապես discussion@futures-studio.org էլ. հասցեով:

Տեսանյութեր

faq scroll to top

Առաջարկել ընկերների (մինչև 5 անձ)

+

Ծանոթացել եմ գաղտնիության քաղաքականությանը և տալիս եմ իմ համաձայնությունն անձնական տվյալներիս մշակման համար:

close modal close menu