Հովհաննես Սարգսյան և Նորայր Դունամալյան․ Քաղաքացիական ինքնության վերափոխումը Հայաստանում. ինստիտուտների զարգացումը և սոցիալական բողոքի տրամաբանությունը

Հովհաննես Սարգսյան և Նորայր Դունամալյան․ Քաղաքացիական ինքնության վերափոխումը Հայաստանում. ինստիտուտների զարգացումը և սոցիալական բողոքի տրամաբանությունը

Բանախոսներ

  • Հովհաննես Սարգսյան

    Հայ-Ռուսական համալսարանի (ՀՌՀ) Քաղաքագիտության ամբիոնի վարիչ, ՀՌՀ Ազգային անվտանգության ոլորտում ռազմավարական հետազոտությունների լաբորատորիայի ղեկավար

  • Նորայր Դունամալյան

    ՀՌՀ Քաղաքագիտության ամբիոնի ավագ դասախոս, ՀՌՀ Ազգային անվտանգության ոլորտում ռազմավարական հետազոտությունների լաբորատորիայի ավագ գիտաշխատող

Ապրիլի 25-ին` Երևանի ժամանակով 17:00-ին (GMT+4), կանցկացվի վեբինար, որին կմասնակցեն Հայ-Ռուսական համալսարանի (ՀՌՀ) Քաղաքագիտության ամբիոնի վարիչ, ՀՌՀ Ազգային անվտանգության ոլորտում ռազմավարական հետազոտությունների լաբորատորիայի ղեկավար Հովհաննես Սարգսյանը և ՀՌՀ Քաղաքագիտության ամբիոնի ավագ դասախոս, ՀՌՀ Ազգային անվտանգության ոլորտում ռազմավարական հետազոտությունների լաբորատորիայի ավագ գիտաշխատող Նորայր Դունամալյանը։

Քաղաքացիական ինքնության զարգացումը Հայաստանում ունի որոշ շրջանակներ, որոնք պայմանավորվում են ինչպես պատմական հիշողությամբ, այնպես էլ հասարակության քաղաքական մշակույթի մակարդակով: Անկախ Հայաստանի պատմությունը ցույց է տալիս այդ շրջանակների կարծրությունը, ինչը իր հերթին կապված է ինստիտուտների ձևավորման և քաղաքական էլիտաների վերակազմակերպման որոշ առանձնահատկությունների հետ: «Թավշյա հեղափոխությունից» հետո այդ սահմանները պահպանվում են, սակայն քաղաքացիական գիտակցության աճը հույս է տալիս վերաիմաստավորել հայ հասարակության արժեհամակարգը, որի քաղաքացիական տարրերը կարող են հաղթահարել արխաիկ մոտեցումները:

Բանախոսները կխոսեն հետևյալ թեմաների շուրջ՝

  • Հայ հասարակության Էթնոմշակութային և քաղաքացիական ինքնության հարաբերակցությունը,
  • Հասարակական ինստիտուտների հանդեպ վստահության մակարդակը,
  • Քաղաքական որոշումները և սոցիալական բողոքը,
  • Նոր տնտեսական մոտեցումների քաղաքական կողմը,

Վեբինարը կանցկացվի հայերեն լեզվով: Մասնակցությունն անվճար է։ Քննարկմանը կարելի է միանալ Zoom հղումով (գրանցումը՝ ստորև) կամ մեր Ֆեյսբուքյան էջի հեռարձակման միջոցով:

Բանախոսներին ուղղված հարցերը խնդրում ենք ուղարկել crossroads@rvvzfoundation.org էլեկտրոնային հասցեին՝ մինչև քննարկման մեկնարկը։

Տեսանյութեր

faq scroll to top

Առաջարկել ընկերների (մինչև 5 անձ)

+

    Ծանոթացել եմ գաղտնիության քաղաքականությանը և տալիս եմ իմ համաձայնությունն անձնական տվյալներիս մշակման համար:

    close modal close menu