Վեբինարի ընթացքում բանախոսները կքննարկեն, թե ինչպես Հայաստանը նախապատրաստել առաջիկա տասնամյակների մարտահրավերներին և հնարավորություններին՝ հաշվի առնելով մակրոտնտեսական, տարածաշրջանային, մշակութային և մի շարք այլ գործոններ, դրանք ընկալելու մեր ունակությունն ու հարմարվելու կարողությունը: Առաջարկվող տեսլականը գործնական և իրականանալի դարձնելու նպատակով նրանք այն կբաժանեն մի քանի հիմնական մասերի և ավելի մանրամասն կանդրադառնան դրանցից յուրաքանչյուրին: Դրանք են՝
- Այլոց փորձառության դասերը. Իսրայելը (որպես նորարար ազգ) և մյուս պետությունները;
- Հայաստանն ու տարածաշրջանը, հետխորհրդային աշխարհակարգ, Մերձավոր Արևելք, Իրան, Եվրոպա;
- Կրթություն, հետազոտություն և զարգացում;
- Շրջադարձելով միգրացիան և մտավոր արտահոսքը. վերադարձ Հայաստան;
- Մակրոտնտեսական հայացք. բիզնես ցանցեր, արտաքին ներդրումներ Հայաստանում և նոր շուկաների բացահայտում Հայաստանի համար;
- Մասնագետների համաշխարհային ցանցը՝ ի սպաս ժողովրդի։
Քննարկման լեզուն՝ անգլերեն:
Քննարկման օր եւ ժամ՝ հուլիսի 28-ին, Երևանի ժամանակով՝ 19:00 (GMT+4), Մոսկվայի ժամանակով՝ 18:00 (GMT+3), Լոնդոնի ժամանակով՝ 16:00 (GMT+1), Նյու Յորքի ժամանակով՝ 11:00 (EDT):
Մասնակցությունն անվճար է նախնական գրանցման կամ մեր Ֆեյսբուքյան էջի հեռարձակման միջոցով:
Բանախոսներին ուղղված հարցերը կարող եք ուղարկել մեզ մինչև քննարկման սկիզբը discussion@futures-studio.org հասցեով։