Ապագա Հայկականի Համաժողով օր 2. Հայաստան-Սփյուռք միասնականություն

Ապագա Հայկականի Համաժողով օր 2. Հայաստան-Սփյուռք միասնականություն

Այսօր Ապագա Հայկականի Համաժողովի քննարկումների երկրորդ օրն էր՝ նվիրված «Հայաստան-Սփյուռք միասնականություն» նպատակին: Մասնակիցները օրը սկսել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն-հուշահամալիր այցով՝ հարգանքի տուրք մատուցելու Հայրենիքի համար նահատակված հայորդիների հիշատակին:

Նախքան Համաժողովի քննարկումներին անցնելը, Հաշվիչ/վերահսկիչ հանձնախմբի նախագահ Արիկ Գէորգեանը ներկայացրեց նախորդ օրվա քվեարկությունների արդյունքները: Նշենք, որ Հաշվիչ/վերահսկիչ հանձնախումբը ձևավորվել է մասնակիցների ինքնաառաջադրման սկզբունքով, և այնուհետև արդեն հանձնախմբի անդամները առաջադրել և ընտրել են նախագահին:

Համաժողովը շարունակվել է փորձագիտական հանձնախմբի ղեկավար, հրապարակախոս, «Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանի ելույթով, որը անդրադարձել է վերջին 5 ամիսների ընթացքում փորձագետների կատարած աշխատանքներին  ու քննարկմանը դրված փաստաթղթերին:

Ինչպես և առաջին օրը, մասնակիցները ծանոթացել են փորձագետների կողմից մշակված սցենարներին և ծրագրերին, քննարկել, նաև ներկայացրել իրենց առաջարկությունները, ապա քվեարկել իրենց կողմից հավանության արժանացած մոտեցումների և ծրագրերի օգտին:

Հիշեցնենք՝ առաջին համահայկական քաղաքացիական Համաժողովը կազմակերպում է «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» հանրային նախաձեռնությունը, որի հիմնադիրներն են Նուբար Աֆեյանը, Ռուբեն Վարդանյանը, Ռիչարդ Ազարնիան, Արթուր Ալավերդյանը և այլոք:

Լուսանկարներ

Տեսանյութեր

faq scroll to top

Առաջարկել ընկերների (մինչև 5 անձ)

+

    Ծանոթացել եմ գաղտնիության քաղաքականությանը և տալիս եմ իմ համաձայնությունն անձնական տվյալներիս մշակման համար:

    close modal close menu