COVID-19. առերեսվելով համաշխարհային վախին

COVID-19. առերեսվելով համաշխարհային վախին

Բանախոսներ

  • Դոկտոր Նուբար Աֆեյան

    Flagship Pioneering ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն, «Ճամփաբաժանին» հայեցակարգի համահեղինակ, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր; «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի, UWC Դիլիջան միջազգային դպրոցի և Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) կառավարման խորհուրդների անդամ, գյուտարար, ձեռներեց և բարերար,

  • Լորդ Արա Դարզի

    Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի տնօրեն, «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի նախագահ, Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) կառավարման խորհրդի անդամ,

  • Արսեն Թորոսյան

    ՀՀ առողջապահության նախարար,

  • Անդրե Անդոնիան

    Կառավարող գործընկեր՝ Մկքինզի ընդ Քոմփանի, ինք. Ճապոնիա, խորհրդի անդամ՝ Մկքինզի ընդ Քոմփանի ինք. Գլոբալ,

  • Ռուբեն Վարդանյան

    «Ճամփաբաժանին» ձեռագրի համահեղինակ, IDeA հիմնադրամի, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության և UWC Դիլիջան միջազգային դպրոցի համահիմնադիր, Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) համահիմնադիր և կառավարման խորհրդի անդամ, ձեռներեց, հանրօգուտ ներդրող և վենչուրային բարերար

  • Եվ առողջապահության ոլորտի հեղինակավոր փորձագետներ:

Հրավիրում ենք ձեզ մասնակցելու առցանց վեբինարի՝ «COVID-19. առերեսվելով համաշխարհային վախին» թեմայով, որը տեղի կունենա մարտի 28-ին՝ ժամը 15:00-ին (GMT+4), Futures Studio քննարկումների հարթակում:

Մենք հավատում ենք, որ գլոբալ համավարակների (պանդեմիա) դեմ պայքարում լուծումների փնտրտուքը պետք է հենվի առաջավոր միջառարկայական գիտելիքների և հասարակություններում թափանցիկության աննախադեպ մակարդակի վրա: Մենք նաև հավատում ենք, որ, մի սեղանի շուրջ բերելով հանրային առողջապահության, գիտության և տեխնոլոգիաների ոլորտների աշխարհի փորձագետներին և պետական գործիչներին, կարող ենք բաց և անկեղծ երկխոսություն խթանել՝ միտված իրազեկվածության բարձրացմանը, վստահության և փոխվստահության ձևավորմանն առ այն, որ համատեղ ուժերով կարող ենք հաղթահարել համաշխարհային վախի ստեղծված մթնոլորտը և արդյունավետ լուծումներ  գտնել մեր առջև կանգնած այս գլոբալ մարտահրավերին:

Առցանց կազմակերպվող այս քննարկումը եզակի հնարավորություն է ներգրավվելու թեմայի մեջ և «առաջին ձեռքից»՝ COVID-19 համավարակի հետ առօրյա առնչություն ունեցող աշխարհի հեղինակավոր և արժանահավատ փորձագետներից, ազգային և միջազգային պետական այրերից իրազեկվելու դրա մասին:

Քննարկման ընթացքում անդրադարձ կկատարվի նոր վարակի առաջացմանը, համայնքներում խաչաձև վարակման կանխարգելմանը, պաշտպանության լավագույն՝ ապացուցված միջոցներին, համակարգչային մոդելավորմանը, հնարավոր թերապևտիկ և պատվաստումների հեռանկարներին, համավարակի դեմ պայքարում Հայաստանի և աշխարհի առողջապահական համակարգերի կարողություններին, տարածվող կեղծ լուրերին ու միֆերին, և, իհարկե, գիտական այն ներուժին, որին կարող ենք ապավինել այսօր և ապագայում:

Բանախոսները կներկայացնեն իրենց պատկերացումները, թե այս համավարակն ինչպես է անդրադառնում մեր ներկայիս առօրյայի վրա, ինչպես նաև կքննարկեն անիմանալին՝  այն սոցիալական, տնտեսական, քաղաքական, ժողովրդագրական, վարքագծային և մյուս բոլոր փոփոխությունները, որոնք պետք է նախատեսենք առաջիկա ամիսներին և տարիներին համատեղ ուժերով պայքարի պատրաստ լինելու համար:

Քննարկման լեզու՝ անգլերեն:

Մասնակցություն. քննարկումը հասանելի կլինի Zoom տեսակապով և Ֆեյսբուքով: Մասնակցության համար խնդրում ենք գրանցվել այստեղ:

Տեսանյութեր

faq scroll to top

Առաջարկել ընկերների (մինչև 5 անձ)

+

    Ծանոթացել եմ գաղտնիության քաղաքականությանը և տալիս եմ իմ համաձայնությունն անձնական տվյալներիս մշակման համար:

    Ցանկանում եմ դառնալ Նախաձեռնող և ստանալ նորություններ նախաձեռնության մասին։

    Տրամադրված տեղեկությունը կօգտագործվի միայն Համաժողովի մասնակիցների ընտրության համար։

    close modal close menu