Օգոստոսի 4-ին` ժամը 19:00-ին (GMT+4), կայացավ առցանց պանելային քննարկում «Գիտության, տեխնոլոգիաների և ստեղծագործականության զարգացումը Հայաստանում» թեմայով։
Քննարկման ընթացքում բանախոսները անդրադարձան Հայաստանի կրթական համակարգի զարգացմանը և բարեփոխումներին, ինչպես նաև քննարկեցին գիտության զարգացման հնարավոր ուղիները և թե ինչ կերպով ստեղծագործականությունը կարող է նպաստել այդ գործընթացների իրականացմանը:
Քննարկման լեզուն՝ հայերեն՝ ռուսերենի և անգլերենի համաժամանակյա թարգմանությամբ: