Դեկտեմբերի 3-ին և 4-ին տեղի ունեցան «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» նախաձեռնության հանդիպում-քննարկումները Ախալքալաքում և Թբիլիսիում։
Հանդիպումների մասնակիցներին ներկայացվեցին «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» նախաձեռնության գործունեության պատմությունն ու սահմանած նպատակները, ինչպես նաև 2023 թ. մարտի 10-12-ին կայանալիք առաջին համահայկական քաղաքացիական Համաժողովը և դրա գրանցման ընթացակարգը:
Թբիլիսիում տեղի ունեցած հանդիպում-քննարկմանը մասնակցեցին նաև ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ Զարգացման Հիմնադրամի համահիմնադիր Արամ Բեկչյանը և գործադիր տնօրեն Արտակ Ապիտոնյանը: