Միջոցառումներ

Հանդիպում Ավստրիալիայի հայ համայնքի հետ

Հանդիպում Ավստրիալիայի հայ համայնքի հետ
  • Քննարկման օր և ժամ

    2021 թ. հունիսի 24-ին՝

Բանախոսներ

  • Ռուբեն Վարդանյան

    «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» շարժման համանախաձեռնող, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր

Հայ-ավստրալիական համայնքի հետ համաժողովի նպատակն է լավագույնս օգտագործել Ավստրալիայի 50-60,000 հոգանոց հայ համայնքը, որոնք մեծ մասամբ ունեն լուրջ նվաճումներ տարբեր ոլորտներում:

Արցախյան պատերազմը բոլորիս հորդորեց ոտքի կանգնել և սկսել գործել: Դա բոլորիս համար կրիտիկական պահ է, քանի որ այս հարցը շատ ավելի մեծ է, քան Հայաստանի ապագան, այն մի ամբողջ ժողովրդի խնդիրն է: Փրկիչ չկա, և այլևս չենք կարող գտնել մեկին և գովաբանել կամ քննադատել: Ժամանակն է, որ բոլորս անցնենք գործի:

Նախաձեռնության նպատակն է հավաքել փորձագետներ և մասնագետներ Հայաստանի և Սփյուռքի բոլոր ոլորտներում, նրանց հավաքել քննարկման սեղանի շուրջ, օգտագործել հավաքական մտածողության արդյունքները: Մյուս կողմից, նախաձեռնության նպատակն է հնարավորինս շատ մարդկանց հավաքել այս գաղափարի շուրջ, ինչը լծակ կծառայի կառավարության հետ խոսելու համար: Նախաձեռնությունը նախատեսում է նաև շուրջ 50,000 ընտանիքի հայրենադարձություն Հայաստան, ինչը հսկայական ազդեցություն կունենա Հայաստանի ընդհանուր ենթակառուցվածքի վրա: Կլինեն մի քանի մեծ ֆոնդեր, որոնք ամբողջ աշխարհում ֆինանսավորվում են հայերի և այլ շահագրգիռ կողմերի կողմից: Դրանք կլինեն պետական-մասնավոր սեփականություն` նվիրված հայկական մշակութային ժառանգության պահպանմանը, կենսական նշանակության ենթակառուցվածքների բարելավմանը Հայաստանում, Արևմտյան Հայաստանում և այլն:

Մենք պետք է ազնիվ լինենք ինքներս մեզ և մեր առջև ծառացածի հետ: Մենք այլևս չենք կարող պասիվ տվող լինել, ժամանակն է, որ միավորենք ուժերը, քանի որ խոսքը գնում է ամբողջ հայ ազգի մասին: Մենք այստեղ ենք ՝ միասին քննարկելու, կարծիքներ կիսելու և լուծումներ գտնելու համար:

  • Բիզնեսի կամ գործարարի գաղափարը Հայաստանում լավ հասկանալի և ընդունված չէ: Բնականաբար, բիզնեսի հետ ունեցած վատ փորձը, երբ քաղաքականությունը ծառայում էր բիզնեսի հավակնություններին, ստեղծել է այս անվստահությունը բիզնեսի գաղափարի նկատմամբ: Մենք կանգնած ենք երկու հիմնական մարտահրավերների առջև. երկիր մուտք գործող գումարները ծախսվում են սպառման վրա, առանց խնայողությունների: Մյուս կողմից, բիզնեսի արտադրողականությունը շատ ցածր է:
  • Եթե ​​նախկինում ՀՀ վարչապետները ասում էին, որ իրենց գործերին չխառնվենք, ապա այլևս այդպես չի լինի: Ոչ մի մեկ պետություն չի կարող զբաղվել այն խնդիրների քանակով և ուղղություններով, որոնք առկա են Հայաստանում ներկայումս: Միակ լուծումն այն է, որ հիմա կառավարության հետ շփվելիս, այլևս խորհուրդ չենք տա. կպահանջենք: Այս մոտեցումը ճնշում կգործադրի և կպահանջի փոխհարաբերությունների ստանդարտներ. Հայկական սփյուռքի ներգրավվելու հարցը կապված է անհեթեթ բյուրոկրատական ​​համակարգի հետ: Եվ կրկին, սա պետք է լուծվի` օգտագործելով ճնշում և պահանջտիրություն: Երկրում երեք լեզուներ ունենալու հարցը նույնպես կարևոր խնդիր է, որը պետք է լուծվի:
  • Անձը, որը կներկայացնի Սփյուռքը և դրա բազմաթիվ ձևերն ու տեսակները, պետք է լինի մի անձնավորություն, որը հասկանում է մեկ բառի տակ նշված բոլոր տեսակի մարդկանց՝ Սփյուռքի մտածելակերպը: Սա կարևորագույն թեմաներից մեկն է, որը պետք է լուծել. ունենալ ամուր սփյուռք`ամուր ներկայացվածությամբ Հայաստանում:
  • Խոսքը պարզապես փողի մասին չէ: Ժրագրեր ստեղծելու և դրանք իրականացնելու ենթակառուցվածք չկա. կան մի քանի հավակնոտ ծրագրեր, բայց կատարման ռազմավարություն չկա: Հետևաբար խնդիրը պարզապես փողի մեջ չէ: Այնպես որ, դա այլևս չի կարող լինել «Սփյուռքը փողն է տրամադրում» ձևաչափով. մենք պետք է ներգրավվենք կատարման փուլում:
  • Հայաստանը վաստակաճանաչություն չունի. մարդիկ չեն նշանակվում պաշտոնների՝ ելնելով իրենց արժանիքներից: Եթե ​​կառավարությունը որոշի անցնել վաստակաճանաչության, ապա դա հենց նրանց՝ կառավարությանը կթողնի առանց աշխատանքի: Մենք հավատում ենք, որ այս ծրագիրը կյանքի կոչելու միակ միջոցը հասարակական ճնշումն է: Մենք կօգտագործենք այս ճնշումը՝ առանց բացասականի, պարզապես պահանջատեր լինելով:
  • Չնայած պատասխանատվությունն ընկնում է պետության վրա, բայց Հայաստանի պետությունը ներկայումս չունի մանդատ՝ զբաղվելու Արցախի խնդրով: Պետությունն այնքան թույլ է, որ չի կարող զբաղվել նույնիսկ ավելի մանր հարցերով, էլ չենք խոսում Արցախի կարգավիճակի կամ Ցեղասպանության ճանաչման մասին: Ուստի պետությունը պետք է ողջունի սփյուռքից ստացված ցանկացած օգնություն ու խորհուրդ: Դրա համար պետությունը պետք է առնվազն սփյուռքի հետ նույն կողմում լինի:
  • Ենթադրենք, Սփյուռքը քաղաքական ասելիք չունի Հայաստանի քաղաքական որոշումներում: Այդ դեպքում սփյուռքը իր ուղերձը փոխանցելու և Հայաստանում իր ձայնը լսելի դարձնելու մի ճանապարհունի՝ տնտեսական ուժ: Կարելի է ստեղծել ինքնիշխան ֆոնդ, որը վերահսկում է բոլոր ֆինանսները Հայաստանում և դրա սահմաններից դուրս. Այդպիսով Սփյուռքի համար ստեղծվում է տնտեսական ուժի լծակներ: Այս ուժը վերահսկելու է ներդրումները ոչ միայն Հայաստանում, այլև հայկական սփյուռքի շրջանում:
  • Իրականացումը Հայաստանում թերի մակարդակի վրա է: Ելքը այստեղ շուրջ 50,000 ընտանիքների հայրենադարձությունն է: Այդպիսով Հայաստան կգա նաև նոու-հաուն, մտածելակերպը, սոցիալական նոր ստանդարտները: Իրապես գլոբալ մտածող մարդիրկ պետք է գան և բերեն այդ նոր փորձը:
  • Սփյուռքի քվեարկության համակարգը պետք է փոխվի. 50,000 ընտանիքները՝ Հայաստանում ապրելու համար պետք է ունենան իրավունք քվեարկելու և ընտրելու իրենց կառավարությանը: Գոյություն ունեն սփյուռքի ներգրավման և ներդրումներ կատարելուն տանող ռազմավարություններ: Դրանցից մեկը հետևում է լատվիական մոդելին. Հայաստանից դուրս գործող բիզնեսը կարող է գալ Հայաստան և ունենալ 4-5 տարի առանց հարկեր վճարելու գործելու ժամանակահատված, քանի դեռ բիզնեսի օգուտը ստեղծում է աշխատատեղեր: Ավստրալիայում Հայաստանի հյուպատոսություն ունենալը կտրամադրի գոնե պասիվ քաղաքական ներգրավվածություն Ավստրալիայի հայ համայնքին:
  • 15 կետերի բարելավումկլինի առաջնահերթություն կազմելը՝ սահմանել այն ​​կետերը, որոնք պետք է լուծվեն առաջիկա 2-3 տարիների ընթացքում: Պետք է լինի կենտրոնացում: Որպես այդպիսին, նախ պետք է լուծել երեք կարևոր կետերը. ներգրավվածություն (անտարբերությունը սպանում է ամեն ինչ, դրանից ազատվելով, մենք ստեղծելու ենք պետական ​​մտածելակերպ և պետականություն), 50,000 ընտանիքի հայրենադարձություն (առանց նախապայմանների, ընտանիքները պետք է վեր կենան և գան Հայաստան առաջիկա երկու տարիների ընթացքում), մեր ունեցածի ճանաչում (ներուժը, որն ունեն հայերը Հայաստանի ներսում և դրսում անգնահատելի է): Ինչ վերաբերում է անվտանգությանը, այո, դա ներկայումս թիվ մեկ խնդիրն է հայերի շրջանում: Բայց երբ մենք խոսում ենք անվտանգությունից, չպետք է հաշվի առնել միայն սահմանը կամ ֆիզիկական անվտանգությունը: Կան շատ խնդիրներ` կապված էքզիստենցիալ անվտանգության, սննդի և առողջության անվտանգության հետ:
  • Անվտանգությունը կարճ, միջնաժամկետ և երկարաժամկետ նպատակ է. Առանց անվտանգության, ոչինչ չի գործի: Բացի դրանից, երկարաժամկետ նպատակ պետք է լինի «ես-ես» -ից «մենք»-ի մտածելակերպի փոխելը: Մենք պետք է հասկանանք, որ լինի դա Հայաստանի սահմաններից դուրս, թե ներսում, Հայաստանը գերագույն նպատակն է:

Առաջարկել ընկերների (մինչև 5 անձ)

+

    Ծանոթացել եմ գաղտնիության քաղաքականությանը և տալիս եմ իմ համաձայնությունն անձնական տվյալներիս մշակման համար: