Միջոցառումներ

Հանդիպում Կանադայի հայ համայնքի հետ

Հանդիպում Կանադայի հայ համայնքի հետ
  • Քննարկման օր և ժամ

    2021 թ. հունիսի 13-ին՝ 

Բանախոսներ

  • Դավիթ Թավադյան

    ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ շարժման համանախաձեռնող, Futures Studio-ի հիմնադիր գործընկեր

  • Լևոն Աֆեյան

    «Seatply Products» ընկերության նախագահ և հիմնադիր

  • Սևան Ռեզյան

    Կանադայի դաշնային կառավարության սպասարկման գծով գործակալ

Մոդերատոր

  • Ալեքսանդր Մետերիսյան

    «Teneo» ընկերության խորհրդական, կառավարման գծով տնօրեն

Մոնրեալի քննարկումը ներառում է «Հավաքական մտածողություն» նշանակալից թեման: Նախաձեռնության ընդհանուր նպատակն է կարծիքներ ու արձագանքներ լսել ու հավաքել աշխարհի հայերից, համախմբել հայերին Հայաստանում և ընդարձակ Սփյուռքում հիմնական թեմաների շուրջ, ընդհանուր տեսլականի շուրջ, ինչը երկարաժամկետ հեռանկարում կհանգեցնի Հայաստանում իրական և տեսանելի փոփոխությունների:

Աշխարհում և Հայաստանում բոլոր հայերի հիմնական մարտահրավերը արտագաղթն է՝ արտահոսքը, հայկականությունից հեռանալու վտանգը: Հայկական աշխարհը պահպանելու և այն բարելավելու միակ միջոցը հայկական Սփյուռքը Հայաստանին կապելն է: Ինչպե՞ս կապել վիրտուալ ցանցը երկրին, և արդյո՞ք հնարավոր է դա իրականացնել. սա «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» նախաձեռնության առաջնային առաքելությունն է:

Այս քննարկումը նվիրված է երեք թեմաների. 1. Ռազմավարություն/Տեսլական, 2. Ինքնիշխանություն, 3. Արցախ: 15 տարվա փորձ ունեցող ֆինանսական գործերի փորձագետ Դավիթ Թավադյանը, որն ապրել և աշխատել է Կանադայում, Մեծ Բրիտանիայում, Ռուսաստանում և ԱՄԷ-ում, ներկայացնում է հիմնական խորհրդածություններ այս երեք թեմաների վերաբերյալ:

Ամփոփում Դավիթ Թավադյանի կողմից

  • Քննարկման հիմնական թեմաներն են.
  1. Ռազմավարություն/տեսլական. Ռազմավարություն ունենալու և ժողովրդավարական երկրում այն կիրառելու որևէ բաղադրատոմս չկա: Լուծումն ընկած է քննարկման, հարցեր տալու և պատասխաններ գտնելու փորձի մեջ:
  2. Ինքնիշխանություն. Երբ է ինքնիշխանությունը շատ կամ քիչ: Ի՞նչ է այն նշանակում հայերի համար Հայաստանում և ամբողջ աշխարհում:
  3. Արցախ. Հայերի շրջանում չկա մեկ կամ միանման հանրավճիռ Արցախի վերաբերյալ: Եվ խիստ կարևոր է այս առնչությամբ հարցեր բարձրացնելը և ոլորտի փորձագետների միջոցով դրանց պատասխանները գտնել փորձելը:
  • Կենսական կարևորություն ունի Հայաստանում ուսումնառության միջավայր ստեղծելը: 50.000 հայ ընտանիքներ, տեղափոխվելով Հայաստան, կստեղծեն ելակետային այդ միջավայրը: Սահմանափակ մտածելակերպը կրթության պակասի արդյունք է: Ավելի բարձր ՀՆԱ և հետևաբար կրթության ու մտածելակերպի ավելի բարձր մակարդակ ունեցող երկրներից մարդկանց վերաբնակեցումը Հայաստանում կխրախուսի և խթան կհանդիսանա ավելի խորը ուսանելիությամբ հասարակության ստեղծման համար:
  • Վերաբնակեցված հայերի առջև ծառացած մարտահրավերներից են, առաջին հերթին, լեզվական խոչընդոտը. պետք է ներդրվեն երկրորդ և երրորդ ազգային լեզուները՝ հայերեն չխոսող/չգրող/չկարդացող հայերի վերաբնակեցումը հեշտացնելու համար: Երկրորդը պարտադիր զինվորական ծառայությունն է: Ռազմական տարիքի երիտասարդները չեն ցանկանում ստանալ ՀՀ քաղաքացիություն, քանի որ նրանք չեն ցանկանում զորակոչվել Հայոց բանակ:
  • Սփյուռքն ինքը պետք է կազմակերպված դառնա: Մի բան է Սփյուռքը Հայաստանին կապելը, մեկ այլ բան` բուն Սփյուռքն իրար կապելն ու կազմակերպելը: Միասնական ուժ դառնալուց հետո միայն Սփյուռքը կարող է խոսք ունենալ Հայաստանի քաղաքական գործերում: Եթե բոլոր հայերին, անկախ նրանց բնակության երկրից, տրվի հայկական անձնագիր և քվեարկության թույլտվություն, նրանք իրենց ավելի պատրաստակամ և պարտավորված կզգան ներգրավվելու Հայաստանի գործերում:
  • Քննարկվող թեմաները կվերածվեն նախագծերի, ՀԿ-ների, ոչ առևտրային կազմակերպությունների, բիզնեսի և այլնի: Մարդիկ կդառնան ակտիվներ, ինչը նրանց հնարավորություն կտա հասնելու նյութական արդյունքների: Կստեղծվի գրանցման մարմին, ժամանակային բանկի նման մի բան, որտեղ տարբեր ոլորտների որակյալ մասնագետներ և փորձագետներ կօգնեն կամավոր սկզբունքներով: Ժամանակը փող է, իսկ որակյալ մասնագետների ժամանակը՝ ավելի թանկ:
  • Երբ հայ երիտասարդները լքում են երկիրը, դա կարող է երկարաժամկետ հեռանկարում երկրին ծառայելու ակտիվ դառնալ: Երբ ուսանողները մեկնում են արտասահմանում սովորելու, նրանք չեն դադարում հայ լինելուց: Նրանց մեծամասնությունն իր կարողացածի չափով ներդրում է անում երկրում։
  • Նախաձեռնության շրջանակներում քննարկվող արդյունաբերության տեսակներից են առողջապահությունը/բժշկական զբոսաշրջությունը, կրթությունը, բնապահպանությունը և այլն: Այս ոլորտների հմուտ և որակյալ մասնագետները կարող են կամավոր հիմունքներով տրամադրել իրենց ժամանակը, և մենք կարող ենք այցելուներ բերել աշխարհի տարբեր անկյուններից դեպի Հայաստան: Մեզ պարզապես նվիրում է հարկավոր:
  • Դա շղթայական աղդեցություն է. դուք չեք կարող առնչվել մեկ ոլորտի հետ՝ առանց դիպչելու դրա առանցքին: Օրինակ, ՏՏ ոլորտն ինքն իրեն չի ստացվում, այն իր հիմքն ունի մաթեմատիկայի և ֆիզիկայի կրթության մեջ, ուստի դրա հանդեպ համապարփակ մոտեցում է անհրաժեշտ:
  • «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» նախաձեռնությունը հաջողության կհասնի ՀՀ կառավարության հետ տարբեր քաղաքական հարցերում միայն միավորված ուժերով: Սփյուռքի ձայնը լսելի կլինի միայն այն դեպքում, երբ այն միասնական պահանջ լինի: Եվ այս նախաձեռնությունն ունի այդ ներուժը:
  • Սփյուռք-Հայաստան փոխհարաբերությունները վերամշակման և վերանայման կարիք ունեն: Այն, ինչ մինչ այժմ աշխատել է՝ միայն ֆինանսական ներդրումը, այսուհետ չի կարող շարունակվել, քանի որ Սփյուռքը չի ցանկանում ներդրում ունենալ, եթե խոսք չունի ասելու:
  • Հաշվի առնելով Հայաստանում դիվանագիտության և միջազգային հարաբերությունների որակի վատթարացումը՝ պետք է մեծ ջանքեր գործադրել Սփյուռքի ներգրավման վրա: «Նոու-հաու»-ն պետք է տեղափոխվի և օգտագործվի Հայաստանում: Բայց, կրկին, դա չի կարողտեղի ունենալ մեն-մենակ, և լուծումը միասնական մոտեցման մեջ է:

Առաջարկել ընկերների (մինչև 5 անձ)

+

    Ծանոթացել եմ գաղտնիության քաղաքականությանը և տալիս եմ իմ համաձայնությունն անձնական տվյալներիս մշակման համար: