«Արցախի հիմնախնդիրը 10մլն հայության խնդիրն է» թեմայով առցանց հանդիպում Ռուբեն Վարդանյանի հետ

«Արցախի հիմնախնդիրը 10մլն հայության խնդիրն է» թեմայով առցանց հանդիպում Ռուբեն Վարդանյանի հետ

Մայիսի 7-ին տեղի ունեցավ առցանց հանդիպում «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» նախաձեռնության համահիմնադիր, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի հետ «Արցախի հիմնախնդիրը 10 մլն հայության խնդիրն է» թեմայով։

Հանդիպմանը մասնակցեցին «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» նախաձեռնությանը միացած և Համաժողովին մասնակցելու համար գրանցված հայրենակիցներ:

Հիշեցնենք, որ մարտի 10-ից 12-ը Երևանում տեղի ունեցած Համաժողովի մասնակիցները քվեարկությամբ արձանագրել էին (92.7%), որ Արցախի խնդիրը 10մլն հայության խնդիրն է:

Առցանց հանդիպման մասնակիցները բացառիկ հնարավորություն ունեցան իրենց հուզող հարցերն ուղղել Ռուբեն Վարդանյանին և նրա հետ քննարկել ներկա իրավիճակն Արցախում։

«Արցախ 2035․ ազատ, անվտանգ, երջանիկ ու հայկական» խորագրով բացման խոսքում Ռուբեն Վարդանյանը վերլուծեց իրավիճակը ու ներկայացրեց անրաժեշտ քայլերն առաջ գնալու համար:
Անդրադառնալով Արցախում ստեղծված ծանր իրավիճակին՝ Ռուբեն Վարդանյանը նշեց, որ կա երկու ուղղությամբ աշխատելու անհրաժեշտություն: Առաջինը՝ Արցախի ժողովրդին համախմբելն է ու գիտակցության ամրապնդումը, որ բոլորը նույն նավի մեջ են: Երկրորդը՝ հայկական աշխարհը ներգրավելու խնդիրն է:

«Հայկական աշխարհը գտնվում է լուրջ ճգնաժամի մեջ, բայց պետք է գիտակցել, որ Արցախի խնդիրը միայն արցախցիների հարցը չէ, սա հայկական ամբողջ աշխարհի հարցն է»:
Ռուբեն Վարդանյանի խոսքով, Արցախում հայության արմատներն են՝ հիշեցնելով, որ հենց այստեղ է Մեսրոպ Մաշտոցը բացել առաջին դպրոցը:

Չնայած աշխարհաքաղաքական այսօրվա իրավիճակին, Ռուբեն Վարդանյանը վստահություն է հայտնել, որ մենք ունենք հսկայական առավելություն՝ կամքի ուժ, տաղանդ ու համառություն, և որ մարտահրավերները կարող ենք հաղթահարել:

Տեսանյութեր

faq scroll to top

Առաջարկել ընկերների (մինչև 5 անձ)

+

    Ծանոթացել եմ գաղտնիության քաղաքականությանը և տալիս եմ իմ համաձայնությունն անձնական տվյալներիս մշակման համար:

    close modal close menu