Հուլիսի 6-ին` Երևանի ժամանակով ժամը 19:00-ին (GMT + 4), «Մեծ պատմություն փոքր քաղաքում» միջոցառման շրջանակներում կայացավ հանդիպում «PMI Science» գիտահետազոտական կենտրոնի գործադիր կառավարիչ Վահե Դանիելյանի, «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» շարժման համանախաձեռնող Ռուբեն Վարդանյանի ու Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) հիմնադիր տնօրեն Արմեն Օրուջյանի հետ:
Միջոցառման ընթացքում բանախոսները ներկայացրեցին իրենց նախագծերը և պատասխանեցին մասնակիցներին հետաքրքրող հարցերին։
Քննարկման լեզուն` հայերեն: