«ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» նախաձեռնության ռազմավարական հանդիպումը Մոսկվայում

«ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» նախաձեռնության ռազմավարական հանդիպումը Մոսկվայում

Հոկտեմբերի 17-ին Մոսկվայի Noôdome հարթակում «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» շարժման նախաձեռնությամբ կայացավ ռազմավարական հանդիպում, որի ընթացքում մասնակիցները քննարկեցին Հայաստանի և հայ ազգի զարգացման հիմնական ուղղությունները:

Քննարկումը հիմնված էր «ՀԱՅԱՍՏԱՆ 2021-2041. Մակրոտնտեսական ախտորոշում» լայնածավալ ուսումնասիրության արդյունքների վրա, որն իրականացրել է «McKinsey & Company» համաշխարհային խորհրդատվական ընկերությունը «ՀԱՅԱՍՏԱՆ 2041» բարեգործական հիմնադրամի հետ համագործակցությամբ և վերջինիս պատվերով 2021 թվականի տարեսկզբին։ Քննարկման արդյունքում հյուրերը փորձել են սահմանել հնարավոր առաջարկները՝ օպտիմալացնելու համար Հայաստանի և հայ ազգի տնտեսության հիմնական ոլորտները, որոնք նշված են ուսումնասիրության մեջ (գյուղատնտեսություն, բարձր տեխնոլոգիաներ, առողջապահություն, կրթություն, զբոսաշրջություն), և նախանշել են այդ ոլորտների զարգացման հեռանկարները:

Քննարկմանը ներկա էին նաև «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» շարժման երկու համանախաձեռնողներ՝ Արամ Բեկչյանը և Ռուբեն Վարդանյանը։ Քննարկումը համակարգում էր Power of People ընկերության ղեկավար և պրոֆեսիոնալ ֆասիլիտատոր Եկատերինա Կարմակը:

Ռազմավարական հանդիպումը տևեց մեկ ամբողջ օր՝ ծրագրի շուրջ քննարկումներով և եզրափակվեց միջոցառման մասնակիցների կողմից տնտեսության հինգ ոլորտների վերաբերյալ պրեզենտացիայի ներկայացմամբ։ Հյուրերի կազմում էին տարբեր ոլորտների և Մոսկվայի հայ համայնքի ներկայացուցիչներ։

Լուսանկարներ

faq scroll to top

Առաջարկել ընկերների (մինչև 5 անձ)

+

    Ծանոթացել եմ գաղտնիության քաղաքականությանը և տալիս եմ իմ համաձայնությունն անձնական տվյալներիս մշակման համար:

    close modal close menu