XXI դարի կրթությունը. զրույց «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի հիմնադիր եւ ղեկավար Լարիսա Հովաննիսյան հետ

XXI դարի կրթությունը. զրույց «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի հիմնադիր եւ ղեկավար Լարիսա Հովաննիսյան հետ

Բանախոսներ

  • Լարիսա Հովաննիսյան

    «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի հիմնադիր եւ ղեկավար

Մոդերատոր

  • Ժաննա Օ’Քլերի

    UWC Դիլիջան միջազգային դպրոցի առաջխաղացման ղեկավարի պաշտոնակատար

Միացեք մեզ ապրիլի 27-ին, Երևանի ժամանակով (GMT+4) 19:00-ին «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Լարիսա Հովաննիսյան հետ զրույցին, ում կազմակերպության նպատակն է կատալիզացնել ազդեցիկ առաջնորդների համազգային շարժումը` ընդլայնելով կրթության հնարավորությունը Հայաստանի բոլոր երեխաների համար: Այս նպատակին հասնելու համար «Դասավանդի՛ր, Հայաստանը» հավատում է առաջնորդության խթանմանը բոլոր մակարդակներում, սկսած դասարանական մակարդակից մինչև առաջնորդության ամենաբարձր մակարդակը Հայաստանում և Արցախում՝ նպատակ ունենալով ուսանող առ ուսանող իրականացնել համակարգային լայն փոփոխություն: Լարիսան կանդրադառնա «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի ձեռբերումներին և մարտահրավերներին, և թե ինչպես է այն ձգտում նպաստել Հայաստանի ապագային, ներդրումներ կատարելով երիտասարդ սերնդի համար: Քննարկումը կհամակարգի UWC Դիլիջան միջազգային դպրոցի առաջխաղացման ղեկավարի պաշտոնակատար Ժաննա Օ’Քլերին:

Քննարկման լեզուն. անգլերեն՝ համաժամանակյա հայերեն թարգմանության հնարավորությամբ:

Քննարկման օր եւ ժամ՝ ապրիլի 27-ին, Երևանի ժամանակով՝ 19:00 (GMT+4), Մոսկվայի ժամանակով՝ 18:00 (GMT+3), Լոնդոնի ժամանակով՝ 16:00 (BST), Նյու Յորքի ժամանակով՝ 11:00 (EST):

Մասնակցությունն անվճար է նախնական գրանցման կամ  Ֆեյսբուքի Futures-Studio էջի հեռարձակման միջոցով: Խնդրում ենք նկատի ունենալ, որ համաժամանակյա թարգմանությունը հասանելի կլինի միայն Zoom-ով գրանցված մասնակիցներին:

Բանախոսներին ուղղված հարցերը կարող եք ուղարկել մեզ մինչ քննարկման սկիզբը discussion@futures-studio.org հասցեով։

Տեսանյութեր

faq scroll to top

Առաջարկել ընկերների (մինչև 5 անձ)

+

    Ծանոթացել եմ գաղտնիության քաղաքականությանը և տալիս եմ իմ համաձայնությունն անձնական տվյալներիս մշակման համար:

    close modal close menu