30.04.2021

ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ․ 15 նպատակներ

Ապրիլի 29-ին մեկնարկեց The FUTURE ARMENIAN (ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ) հանրային նախաձեռնությունը, որի նպատակն է ստեղծել Հայաստանի և հայության կայուն զարգացման շուրջ համընդհանուր փոխըմբռնում։

Ծրագրի նախաձեռնող խմբում են Ռիչարդ Ազարնիան (Ֆրանսիա), Արթուր Ալավերդյանը (Հայաստան), Նուբար Աֆեյանը (ԱՄՆ) և Ռուբեն Վարդանյանը (Ռուսաստան)։ Ծրագրի մշակմանը և քննարկմանը մասնակցել են հարյուրավոր մարդիկ աշխարհի տարբեր երկրներից,  և որին արդեն միացել են 380 հոգի, այդ թվում՝ Նիկոլա Ազնավուրը (Հայաստան), Կարո Արմենը (ԱՄՆ), Լևոն Արոնյանը (Հայաստան), Էնթոնի Բարսամյանը (ԱՄՆ), Գեորգի Դերլուգյանը (Արաբական Էմիրություններ), Ռուբեն Ենիկոլոպովը (Ռուսաստան), Ատոմ Էգոյանը (Կանադա), Էդուարդո Էռնեկյանը (Արգենտինա), Ջեյմս Թուֆենկյանը (ԱՄՆ), Ռուբեն Հարությունյանը (Ռուսաստան), Ռալֆ Յիրիկյանը (Հայաստան), Էրիկ Նազարյանը (ԱՄՆ), Ստաս Նամինը (Ռուսաստան), Ալիս Պետրոսյանը (ԱՄՆ), Մարի Փափազյանը (ԱՄՆ), Փոլ Փոլմանը (Շվեյցարիա), Արտյոմ Օգանովը (Ռուսաստան):  

 ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ. 15 նպատակներ

  1. Տեսլականի սահմանում. Հավաքականորեն սահմանել և տեր կանգնել Հայաստանի ապագային:
  2. Երաշխավորված պետականություն. Ընդունել մեր անվտանգության դեմ սպառնալիքի առկայությունը և կառուցել ավելի արդյունավետ ու հեռանկարային պաշտպանական համակարգ:
  3. Պատմական պատասխանատվություն. Հարգել Հայոց ցեղասպանության նահատակների, այն վերապրածների և նրանց փրկողների հիշատակը միջազգային իրազեկման և մարդասիրական աջակցության միջոցով՝ կանխարգելելու համար մարդկության դեմ բռնությունը, պայքարելու դրա դեմ և վերացնելու համար դրա հետևանքները:
  4. Ազատ Արցախ. Երաշխավորել Արցախի ֆիզիկական անվտանգությունը և հաստատել նրա իրավական կարգավիճակը:
  5. Հայաստան-Սփյուռք միասնականություն. Հայաստանի և Սփյուռքի փոխհարաբերությունները վերածել փոխադարձության և վստահության վրա հիմնված հարաբերությունների:
  6. Ուժեղ սփյուռք. Թարմացնել և ընդլայնել սփյուռքյան կազմակերպություններն ու կառույցները՝ դրանց կենսունակությունն ապահովելու և ողջ աշխարհում հայոց ժառանգությունը պահպանելու համար:
  7. Ուժեղ դաշինքներ. Հակազդել մեկուսացմանը և կարևորություն ձեռք բերել՝ տարածաշրջանային և համաշխարհային ռազմավարական գործընկերությունների միջոցով:
  8. Հարաճում. Խթանել մարդկային ու ֆինանսական կապիտալ ներգրավող մրցունակ տնտեսություն:
  9. Բնակչության աճ. Կենտրոնանալ Հայաստանի ժողովրդագրական մարտահրավերներին լուծում տալու վրա՝ Հայաստանի ապագան երաշխավորելու համար ապահովելով բնակչության աճ, հայրենադարձություն և մասնագետների ներհոսք:
  10. Կրթության գերազանցություն. Առաջնահերթություն հաղորդել կրթությանը՝ որպես աշխարհի հայության բարձրագույն սոցիալական արժեք:
  11. Գիտության, տեխնոլոգիաների և ստեղծագործականության գերակայություն. Ներդրումներ կատարել գիտության, տեխնոլոգիաների և ստեղծագործականության մեջ՝ նորարարությունն ու զարգացումը խթանելու համար հատկապես առողջապահության, շրջակա միջավայրի և գիտելիքահեն տնտեսության ոլորտներում:
  12. Ողջամիտ կառավարում. Զարգացնել արդյունավետ և հաշվետու ինստիտուտներ, հավատարիմ մնալ կառավարության ու հասարակության մեջ կատարելության և պրոֆեսիոնալիզմի ձգտմանը:
  13. Արդար հասարակություն և նվազեցված անհավասարություններ. Արմատախիլ անել աղքատությունը և հասնել հասարակության մեջ ազնվության և արդարության տիրապետման:
  14. Ժառանգության պահպանում. Հիմնվելով մեր եզակի ինքնության ու պատմական փորձի վրա՝ այն օգտագործել ոգեշնչելու և առաջնորդելու համար մեր ապագան:
  15. Փաստերի վրա հիմնված որոշումների կայացում. Ղեկավարությունից և հասարակությունից պահանջել, որ ազգային որոշումների կայացումը հիմնված լինի ոչ թե պատրանքների, այլ փաստերի վրա։

Չնայած այս ժամանակահատվածն համընկնում է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի հետ, այս նախաձեռնությունը չունի քաղաքական նպատակներ և հավակնություններ: Մինչ Հայաստանն ընտրում է իր ապագա առաջնորդներին,  այս նախաձեռնությունը խթանում է բաց հանրային դիսկուրս՝ ընտրելու ապագա, որը կոգեշնչի ու կներգրավի Հայաստանի և համայն հայության  հավաքական ներուժը:

Նախաձեռնողներն առաջիկա ամիսներին իրականացնելու են նաև տեղեկատվական արշավ տարբեր հարթակներում հանրային բանավեճերի և քննարկումների միջոցով, ինչպես վիրտուալ, այնպես էլ ոչ վիրտուալ ձևաչափով: Տեղեկատվական արշավի նպատակն է բարձրացնել իրազեկումը լայն հանրության շրջանում և ապահովել մասնակցություն յուրաքանչյուր նպատակի շուրջ՝ համատեղ քննարկելու համար այդ նպատակներին հասնելու լավագույն ուղին:

Հետաքրքրված բոլոր մարդիկ կարող են դառնալ համանախաձեռնող՝ այցելելով www.futurearmenian.com կայք, մասնակցելով «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» նախաձեռնության առաջիկա քննարկումներին և միասին ծրագրել հետագա քայլերը:

faq scroll to top

Առաջարկել ընկերների (մինչև 5 անձ)

+

    Ծանոթացել եմ գաղտնիության քաղաքականությանը և տալիս եմ իմ համաձայնությունն անձնական տվյալներիս մշակման համար:

    close modal close menu