05.09.2024

Afeyan Philanthropies կազմակերպությունը ստեղծում է Afeyan Initiatives for Armenia (AIFA) զարգացման հիմնադրամը
Գործադիր տնօրեն է նշանակվել Դալար Կազանջյանը

2024 թ. սեպտեմբերի 5, Երեւան. Afeyan Philanthropies կազմակերպությունը, որի առաքելությունն է ավելի լավ աշխարհ կառուցելու նպատակով լուծումներ գտնելը, այսօր հայտարարել է Afeyan Initiatives for Armenia (AIFA) նախաձեռնության մեկնարկի մասին: Հիմնադրամի առաքելությունը առավել կենսունակ, տոկուն եւ բարգավաճ Հայաստան կառուցելու գործին նպաստելն է:  Շարունակելով Աֆեյանների ընտանիքի կողմից ավելի քան երկու տասնամյակ Հայաստանում իրականացված բարեգործական և մարդասիրական գործունեությունը ՝ AIFA-ն հանդիսանալու է Հայաստանում ընթացիկ եւ ապագա զարգացման նախաձեռնությունների համար ռազմավարական եւ գործառնական կենտրոն: AIFA զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն է նշանակվել հասարակական կազմակերպություններում կառավարման փորձառու ղեկավար Դալար Կազանջյանը:

Նա ռազմավարական տեսանկյունից կգնահատի եւ կներկայացնի Հայաստանի զարգացման կարիքները եւ կյանքի կկոչի անհրաժեշտ լուծումներ՝ իրենց գործունեության հիմքում համապատասխան առաքելություն ունեցող կազմակերպությունների հետ եւ աջակցությամբ: Դալար Կազանջյանը միանում է AIFA զարգացման հիմնադրամի գործառնությունների գծով տնօրեն Դավիթ Թադեւոսյանին, որը վերջին մի քանի ամիսների ընթացքում աշխատանք է տարել  կազմակերպությունը Հայաստանում հիմնելու ուղղությամբ:

«Ավելի քան երկու տասնամյակ մեր ջանքերն ուղղել ենք Հայաստանի կայուն ապագային. ապագա, որտեղ խրախուսում են նորարարությունը, խթանում ներառականությունը եւ առաջնահերթություն տալիս բոլոր քաղաքացիների բարեկեցությանը»,- նշել են Afeyan Philanthropies կազմակերպության հոգաբարձուներ Նուբար եւ Աննա Աֆեյանները: «AIFA նախաձեռնության միջոցով մենք նպատակ ունենք ամրապնդելու մեր կատարած աշխատանքը, իրականացնելու նոր ծրագրեր եւ համագործակցելու նոր գործընկերների հետ՝ ընդլայնելու նախաձեռնությունների ազդեցությունը: Օգտագործելով տարբեր շահագրգիռ կողմերի հավաքական փորձը եւ ռեսուրսները՝ մենք ձգտում ենք դրական փոփոխություններ իրականացնել Հայաստանի բազմաթիվ ոլորտներում՝ ներառյալ առողջապահության, գիտության եւ տեխնոլոգիաների, ինչպես նաեւ արվեստի»:

Նրանք նաեւ ավելացրել են. «Դալարն ունի երկարամյա տպավորիչ աշխատանքային փորձ և  առաջնորդության մեծ փորձ՝ զարգացման եւ բարեգործության ոլորտներում Հայաստանում եւ տարբեր երկրներում: Մենք անհամբեր սպասում ենք Հայաստանի տնտեսական եւ հասարակական կարիքների բավարարմանն ուղղված Դալարի գործունեության դրական ազդեցությանը եւ նմանատիպ նպատակներ ունեցող այլ կազմակերպությունների հետ համագործակցությանը»:

Դալար Կազանջյանի մասին

The Future Armenian- 1

Դալար Կազանջյանը AIFA է բերում կառավարման հարուստ փորձ: Նա վերջերս օգնել է մշակել գիտության, տեխնոլոգիաների եւ նորարության ոլորտում Հայաստանի առաջին ռազմավարությունը՝ խորհրդատվություն տրամադրելով վարչապետին կից գիտության եւ տեխնոլոգիաների զարգացման խորհրդի գործադիր մարմնի ղեկավարին, թիմին եւ փորձագիտական ​​աշխատանքային խմբերին ապագա տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի զարգացման նոր տեսլականի վերաբերյալ։

Նախկինում նա եղել է «Հայաստան 2041» հիմնադրամի գործառնությունների գծով գլխավոր տնօրենը, որտեղ համակարգել է «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» նախաձեռնության մեկնարկը: 2022 թվականից տիկին Կազանջյանը «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» զարգացման հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի անդամ է:

Դրանից առաջ եղել է ՀԲԸՄ Հայաստանի գործադիր տնօրենը՝ օգնելով փոփոխություններ իրականացնել Հայաստանում: Իր գործունեության ավելի վաղ շրջանում Դալար Կազանջյանը եղել է խորհրդական Booz Allen Hamilton ընկերությունում՝ աշխատելով տարբեր երկրների հանրային հատվածի եւ պետական ​​կազմակերպությունների հետ Մերձավոր Արեւելքում, Կովկասում եւ Կենտրոնական Եվրոպայում: Այս պաշտոնում նա խորհրդատվություն է տրամադրել կազմակերպություններին ռազմավարական վերակազմավորումների, փոփոխությունների կառավարման, ծրագրերի եւ ֆինանսական կառավարման վերաբերյալ:

Տիկին Կազանջյանը ներկայումս ընդգրկված է Հայաստանի ոչ առեւտրային երկու կազմակերպությունների խորհուրդներում: Նա ունի Ջոնս Հոփքինսի համալսարանի միջազգային առաջադիմական հետազոտությունների դպրոցի (SAIS) ռազմավարական գիտությունների եւ միջազգային տնտեսագիտության մագիստորսի աստիճան, ինչպես նաեւ Բեյրութի Սենթ Ջոզեֆի համալսարանի բակալավրի աստիճան: Նա վարժ տիրապետում է չորս լեզվի։

«Afeyan Initiatives for Armenia (AIFA) զարգացման հիմնադրամը հենվում է Հայաստանում Աֆեյանների թողած ազդեցության ամուր ժառանգության եւ հաստատակամ հանձնառության վրա՝ նպաստելու Հայաստանի եւ հայերի պայծառ ապագային»,- ասաց AIFA նախաձեռնության գործադիր տնօրեն Դալար Կազանջյանը: «Ինձ համար պատիվ է միանալ կազմակերպությանը՝ ղեկավարելու եւ ընդլայնելու Հայաստանի վերափոխման տեսլականը»:

Afeyan Initiatives for Armenia (AIFA) նախաձեռնության մասին

Afeyan Initiatives for Armenia (AIFA) նախաձեռնությունը (Աֆեյան նախաձեռնություններ Հայաստանի համար) Afeyan Philanthropies կազմակերպության հայաստանյան ներկայացուցչությունն է: Հիմնվելով Աֆեյանների ընտանիքի կողմից ավելի քան երկու տասնամյակ Հայաստանում իրականացված բարեգործական նախաձեռնությունների վրա՝ AIFA-ն կդառնա Հայաստանում Աֆեյանների ընտանիքի ընթացիկ եւ ապագա զարգացման նախաձեռնությունների համար ռազմավարական եւ գործառնական կենտրոն: Afeyan Philanthropies կազմակերպությունն այս պահին ամբողջովին կամ մասամբ ֆինանսավորում և իրականացնում է հետևյալ ծրագրերը՝ «Հայաստան 2041» հիմնադրամ, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնություն, FAST Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամ, «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» հիմնադրամ, «ՀԵՆԱՐ» հիմնադրամ եւ «Հայկական Հոգեւոր վերականգնման» հիմնադրամ:

AIFA զարգացման հիմնադրամը ձգտում է խթանել կրթությունը, նորարարությունն ու ձեռներեցությունը եւ կայուն զարգացումը Հայաստանում: Մեր նպատակն է ռազմավարական նախաձեռնությունների եւ համագործակցությունների միջոցով հասնել դրական փոփոխությունների տարբեր ոլորտներում՝ կենտրոնանալով կրթության, տեխնոլոգիաների, ձեռներեցության, առողջապահության, մշակույթի եւ մարդասիրության վրա:

Հայաստանի ապագայի մեր տեսլականը ենթադրում է բարգավաճ եւ կայուն միջավայր գալիք սերունդների համար, որտեղ առաջնահերթ են կայուն զարգացումը, մշակութային կենսունակությունը, բարեկեցությունը եւ Սփյուռքի հետ արդյունավետ համագործակցությունը:

Afeyan Philanthropies կազմակերպության մասին

Afeyan Philanthropies կազմակերպությունը, որը հիմնադրել են Նուբար եւ Աննա Աֆեյանները 2000 թվականին, հավատում է, որ երեւակայության եւ մեր համայնքների ուժը կարող են ստեղծել ավելի լավ աշխարհ բոլորի համար: Մենք նախագծում, ստեղծում եւ աջակցում ենք նորարարական կազմակերպություններին եւ նախաձեռնություններին կրթության, գիտության եւ տեխնոլոգիաների, մարդասիրության ոլորտներում: Մեր ծրագրերն իրենց ազդեցությունն են ունենում աշխարհի տարբեր հատվածներում՝ այդ թվում Հայաստանում եւ Բոստոնում: Afeyan Philanthropies կազմակերպությունը ֆինանսական աջակցություն է տրամադրում տարբեր հիմնադրամների միջոցով՝ ներառյալ «Աֆեյան» հիմնադրամը, «Աֆեյան» հիմնադրամը Հայաստանի համար եւ Morgan Stanley ընկերությունում գործող դոնորների խորհրդատվական հիմնադրամը: Ավելին իմանալու համար այցելեք www.afeyanfoundation.org:

faq scroll to top
Ծննդյան տարեթիվx
2008
2007
2006
2005
2004
2003
2002
2001
2000
1999
1998
1997
1996
1995
1994
1993
1992
1991
1990
1989
1988
1987
1986
1985
1984
1983
1982
1981
1980
1979
1978
1977
1976
1975
1974
1973
1972
1971
1970
1969
1968
1967
1966
1965
1964
1963
1962
1961
1960
1959
1958
1957
1956
1955
1954
1953
1952
1951
1950
1949
1948
1947
1946
1945
1944
1943
1942
1941
1940
1939
1938
1937
1936
1935
1934
1933
1932
1931
1930
Երկիր*x
Ալբանիա
Ալժիր
ԱՄԷ
ԱՄՆ
Այլ երկրներ և տարածքներ
Անգոլա
Անդորրա
Ավստրալիա
Ավստրիա
Արգենտինա
Արուբա
Արցախ
Արևելյան Թիմոր Լեշթիի Դեմոկրատական Հանրապետություն
Արևմտյան Սահարա
Աֆղանստան
Բահամյան Կղզիներ
Բահրեյն
Բանգլադեշ
Բարբադոս
Բելարուս
Բելգիա
Բելիզ
Բենին
Բոլիվիա
Բոսնիա և Հերցեգովինա
Բոտսվանա
Բութան
Բուլղարիա
Բուրկինա Ֆասո
Բուրունդի
Բրազիլիա
Բրունեյ
Գաբոն
Գամբիա
Գանա
Գերմանիա
Գվադելուպա
Գվատեմալա
Գվինեա
Գվինեա Բիսաու
Գրենադա
Գրենլանդիա
Դանիա
Դոմինիկա
Դոմինիկյան Հանրապետություն
Եգիպտոս
Եթովպիա
Եմեն
Զամբիա
Զիմբաբվե
Էկվադոր
Էստոնիա
Էրիթրեա
Թաիլանդ
Թունիս
Թուրքիա
Թուրքմենստան
Ինդոնեզիա
Իռլանդիա
Իսլանդիա
Իսպանիա
Իսրայել
Իտալիա
Իրան
Իրաք
Լաոս
Լատվիա
Լեհաստան
Լեսոտո
Լիբանան
Լիբերիա
Լիբիա
Լիխտենշտեյն
Լիտվա
Լյուքսեմբուրգ
Խորվաթիա
Կամբոջա
Կամերուն
Կանադա
Կիպրոս
Կիրիբատի
Կոլումբիա
Կոստա Ռիկա
Կոտ դ'Իվուարի
Կորեա
Կուբա
Հայաստան
Հայիթի
Հարավային Աֆրիկա
Հյուսիսային Կորեա
Հնդկաստան
Հոնդուրաս
Հոնկոնգ, Չինաստան
Հորդանան
Հունաստան
Հունգարիա
Ղազախստան
Ղրղզստան
Ճապոնիա
Մադագասկար
Մալայզիա
Մալավի
Մալդիվներ
Մալթա
Մալի
Մակաո, Չինաստան
Մակեդոնիա
Մավրիկիոս
Մավրիտանիա
Մարոկկո
Մեքսիկա
Միացյալ թագավորություն
Միկրոնեզիա
Մոզամբիկ
Մոլդովա
Մոնակո
Մոնղոլիա
Նամիբիա
Նեպալ
Նիգեր
Նիգերիա
Նիդերլանդներ
Նիկարագուա
Նոր Զելանդիա
Նորվեգիա
Շվեդիա
Շվեյցարիա
Շրի Լանկա
Ուգանդա
Ուզբեկստան
Ուկրաինա
Ուրուգվայ
Չադ
Չեխիա
Չեռնոգորիա
Չիլի
Չինաստան
Պակիստան
Պանամա
Պարագվայ
Պերու
Պորտուգալիս
Ջամայկա
Ջիբրալթար
Ռուանդա
Ռումինիա
Ռուսաստան
Սան Մարինո
Սաուդյան Արաբիա
Սենեգալ
Սերբիա
Սինգապուր
Սիրիա
Սլովակիա
Սլովենիա
Սոմալի
Սուդան
Վատիկան
Վենեսուելա
Վիետնամ
Վրաստան
Տանզանիա
Տաջիկստան
Տոգո
Քաթար
Քենիա
Քուվեյթ
Օման
Ֆիլիպիններ
Ֆինլանդիա
Ֆիջի
Ֆրանսիա
Ադրբեջան
Այլ երկրներ

Առաջարկել ընկերների (մինչև 5 անձ)

+

    Ծանոթացել եմ գաղտնիության քաղաքականությանը և տալիս եմ իմ համաձայնությունն անձնական տվյալներիս մշակման համար:

    close modal close menu