Ռիչարդ Ազարնիայի հարցազրույցը ՍիվիլՆեթին․ (անգլերեն)
«ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» շարժման համանախաձեռնող Ռիչարդ Ազարնիան «ՍիվիլՆեթ»-ին վերջերս տված հարցազրույցում նշել է, որ (նախագծի) մասնակիցների թիվն արդեն հատել է 109 000, ինչը նշանակում է, որ հայկական աշխարհում ծրագիրն արդեն զգալի կշիռ է ձեռք բերել:
Ներկայում նախաձեռնության նպատակն է սահմանել հաջորդ քայլերը: Ազարնիայի խոսքերով՝ առաջիկայում «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» շարժումը.
- կազմակերպելու է խորհրդակցություններ համաշխարհային համբավ ունեցող փորձագետների հետ՝ նախաձեռնության 15 նպատակներից յուրաքանչյուրի բովանդակության շուրջ՝ ապահովելու այդ նպատակների բովանդակային հագեցածությունը և գործնականում իրագործելիությունը,
- կազմակերպելու է հանդիպումներ Հայաստանի բնակչության համաչափորեն ներկայացուցչական խմբերի հետ՝ ստանալու կազմակերպության տեսլականի վերաբերյալ նրանց հավանությունը,
- ստեղծելու է հարթակ, որը թույլ է տալու հայկական աշխարհի ներկայացուցիչներին քննարկել և մեկտեղել գաղափարներ՝ ապահովելով 15 նպատակների իրագործումը:
Ի հավելում՝ Ռիչարդ Ազարնիան նշեց, որ «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» շարժումը ջանք չի խնայելու ապագային միտված լինելու համար՝ ստեղծելով այն միջավայրը, որում հնարավոր կդառնա հայկական աշխարհի զարգացումը: