Ռիչարդ Ազարնիայի հարցազրույցը ՍիվիլՆեթին․ (անգլերեն)

«ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» շարժման համանախաձեռնող Ռիչարդ Ազարնիան «ՍիվիլՆեթ»-ին վերջերս տված հարցազրույցում նշել է, որ (նախագծի) մասնակիցների թիվն արդեն հատել է 109 000, ինչը նշանակում է, որ հայկական աշխարհում ծրագիրն արդեն զգալի կշիռ է ձեռք բերել:

Ներկայում նախաձեռնության նպատակն է սահմանել հաջորդ քայլերը: Ազարնիայի խոսքերով՝ առաջիկայում «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» շարժումը.

  • կազմակերպելու է խորհրդակցություններ համաշխարհային համբավ ունեցող փորձագետների հետ՝ նախաձեռնության 15 նպատակներից յուրաքանչյուրի բովանդակության շուրջ՝ ապահովելու այդ նպատակների բովանդակային հագեցածությունը և գործնականում իրագործելիությունը,
  • կազմակերպելու է հանդիպումներ Հայաստանի բնակչության համաչափորեն ներկայացուցչական խմբերի հետ՝ ստանալու կազմակերպության տեսլականի վերաբերյալ նրանց հավանությունը,
  • ստեղծելու է հարթակ, որը թույլ է տալու հայկական աշխարհի ներկայացուցիչներին քննարկել և մեկտեղել գաղափարներ՝ ապահովելով 15 նպատակների իրագործումը:

Ի հավելում՝ Ռիչարդ Ազարնիան նշեց, որ «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» շարժումը ջանք չի խնայելու ապագային միտված լինելու համար՝ ստեղծելով այն միջավայրը, որում հնարավոր կդառնա հայկական աշխարհի զարգացումը:

 

faq scroll to top

Առաջարկել ընկերների (մինչև 5 անձ)

+

    Ծանոթացել եմ գաղտնիության քաղաքականությանը և տալիս եմ իմ համաձայնությունն անձնական տվյալներիս մշակման համար:

    Ցանկանում եմ դառնալ Նախաձեռնող և ստանալ նորություններ նախաձեռնության մասին։

    Տրամադրված տեղեկությունը կօգտագործվի միայն Համաժողովի մասնակիցների ընտրության համար։

    Ցանկանում եմ դառնալ Նախաձեռնող առանց Համաժողովին մասնակցելու։

    close modal close menu