Գաղտնիության Քաղաքականություն

Սույն Գաղտնիության քաղաքականությունը («Քաղաքականություն») վերաբերում է ողջ այն տեղեկատվությանը, որը կարող է տրամադրվել «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» Զարգացման ՀիմնադրամինՀիմնադրամ») https://futurearmenian․com կայքն («Կայք») օգտագործելիս և պարզաբանում է այն եղանակները, որոնցով Հիմնադրամը կարող է օգտագործել այդպիսի տեղեկատվությունը:

1. ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ ԵՎ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1.1. Սույն քաղաքականության տեքստում օգտագործվում են հետևյալ հասկացությունները.
1.1.1. «cookie» – գործիք, որը տեղեկատվություն է պարունակում նախկինում Կայք կատարած այցելությունների վերաբերյալ,
1.1.2. «անձնական տվյալներ» — որոշակի կամ որոշված ֆիզիկական անձին (անձնական տվյալների սուբյեկտ) ուղղակիորեն կամ անուղղակիորեն վերաբերող ցանկացած տեղեկություն, որի ներքո սույն Քաղաքականության նպատակներից ելնելով հասկացվում է՝
1) տեղեկատվություն, որն ինքնաշխատ կերպով տրամադրվում է Կայքն օգտագործելիս.

  • IP-հասցեն, Կայք այցելելու աղբյուրը և որոնման կամ գովազդի մասին տեղեկատվություն,
  • օգտատիրոջ սարքի տվյալները (մասնավորապես՝ էկրանի կետայնությունը, դիտարկչի տարբերակը և այլ հատկանիշներ, որոնք բնութագրում են օգտատիրոջ սարքը),
  • օգտատիրոջ կողմից Կայքի էջում կատարված կտտոցները, սեղմումները, որոշակի դաշտերի լրացումը, էջի այցելությունները, պաստառների վրա գտնվող տվյալները և տեսանյութերի դիտումները,
  • լսարանի սեգմենտը բնութագրող տեղեկատվությունը,
  • գործընթացի պարամետրերը,
  • այցելության ժամի և տևողության վերաբերյալ տեղեկատվությունը,
  • օգտատիրոջ՝ «cookie»-ում պահվող նույնարկիչները:

 

2) տեղեկատվություն, որը լրացվում է օգտատիրոջ կողմից «Հայաստանի ապագան։ Ուղղություններ և նպատակներ» նախաձեռնությանը միանալու համար.

  • օգտատիրոջ անունը, ազգանունը,
  • օգտատիրոջ էլ. հասցեն,
  • օգտատիրոջ հեռախոսի համարը,
  • օգտատիրոջ աշխատանքի վայրն ու մասնագիտությունը,
  • օգտատիրոջ բնակության երկիրը:
  • Օգտատիրոջ ընկերոջ էլ․ հասցեն (ոչ պարտադիր)

1.1.3. «անձնական տվյալների մշակում» —  անկախ իրականացման ձևից և եղանակից (այդ թվում՝ ավտոմատացված, տեխնիկական ցանկացած միջոցներ կիրառելու կամ առանց դրանց) ցանկացած գործողություն կամ գործողությունների խումբ, որը կապված է անձնական տվյալները հավաքելու կամ ամրագրելու կամ մուտքագրելու կամ համակարգելու կամ կազմակերպելու կամ պահպանելու կամ օգտագործելու կամ վերափոխելու կամ վերականգնելու կամ փոխանցելու կամ ուղղելու կամ ուղեփակելու կամ ոչնչացնելու կամ այլ գործողություններ կատարելու հետ՝ հիմք ընդունելով կիրառելի օրենսդրությունը,
1.1.4. «անձնական տվյալների գաղտնիությունը» — Հիմնադրամի համար պարտադիր պահանջ կանխել անձնական տվյալների կանխամտածված բացահայտումը անձնական տվյալների սուբյեկտի համաձայնության կամ այլ օրինական հիմքի բացակայության պայմաններում,
1.1.5. «օգտատեր» — անձնական տվյալների սուբյեկտ, որը համացանցի միջոցով ունի Կայքի հասանելիություն և օգտվում է Կայքից իր նպատակներից ելնելով,
1.1.6.  «IP հասցե» — IP արձանագրության հիման վրա ստեղծված համակարգչային ցանցի միավորի եզակի ցանցային հասցե:     

2. ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ

2.1. Առաջնորդվելով իր կամքով և շահերով օգտատերը Կայքից օգտվելիս տալիս է Հիմնադրամին համաձայնություն իր անձնական տվյալների ավտոմատացված մշակման նպատակով:
2.2. Անձնական տվյալների մշակման համաձայնությունն ուժի մեջ է մտնում, երբ օգտատերը մուտք է գործում Կայք և (կամ) լրացնում է նման տվյալները և շարունակում է ուժի մեջ մնալ մինչև համաձայնության հետ կանչելը: Կայքից օգտվելը նշանակում է, որ օգտատերը համաձայնվել է այս Քաղաքականության և անձնական տվյալների մշակման պայմանների հետ:
2.3. Այս համաձայնությունը կարող է ետ կանչվել՝ ուղարկելով անձնական տվյալների մշակումը դադարեցնելու վերաբերյալ գրավոր ծանուցում Հիմնադրամի հասցեով՝ համաձայն «Կոնտակտային տեղեկատվություն» բաժնում նշված տվյալների:
2.4. Այն դեպքում, երբ օգտատերը չի համաձայնվում այս Քաղաքականության պայմանների հետ, նա պետք է անմիջապես դադարեցնի Կայքի օգտագործումը:

3. ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄՇԱԿՈՒՄԸ

3.1. Հիմնադրամն իրավասու է իրականացնել անձնական տվյալների մշակումը հետևյալ նպատակներով.

  • անձի ինքնության ստուգում մինչև Կայքին տրամադրված նյութերի վերաբերյալ համաձայնության ստացումը,
  • օգտատիրոջ հետ վերջինիս կողմից տրամադրված տեղեկատվության առնչությամբ կապի հաստատում,
  • օգտատիրոջ տրամադրված նյութերի հեղինակ կամ նախագծող նշել,
  • ուսումնասիրել օգտատիրոջ հայտերը և ապահովել վերջինիս հետ անհապաղ կապի հաստատումը,
  • ապահովել օգտատիրոջ կողմից Կայքից օգտվելիս անհատականացված որոնման հնարավորությունը,
  • տարածել այն տեղեկագրերը, որոնց օգտատերը բաժանորդագրվել է, ինչպես նաև ծանուցել Հիմնադրամի կողմից կազմակերպված միջոցառումների վերաբերյալ,
  • բացահայտել օգտատիրոջ նախասիրությունները, անհատականացումը և բարելավել Կայքի հարմարավետությունը,
  • ստեղծել Կայքի օգտատերերի վերաբերյալ մանրամասն վիճակագրություն:

3.2. Հիմնադրամը չպետք է իրականացնի օգտատիրոջ կողմից տրամադրված անձնական տվյալների մշակումը այլ նպատակներով, որոնք վերը շարադրված չեն և չեն բխում կիրառելի օրենսդրությունից:
3.3. Հիմնադրամը պարտավոր է պահպանել օգտատիրոջ կողմից տրամադրված անձնական տվյալները այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է անձնական տվյալների մշակման նպատակների իրականացման համար:
3.4. Oգտագործողի նախասիրությունները, անհատականացումը բացահայտելու և Կայքի հարմարավետությունը բարելավելու նպատակով օգտագործվում են ‘cookie’ գործիքները: Եթե օգտատերը չի ցանկանում օգտվել ‘cookie’ գործիքներից, նա կարող է փոփոխություն կատարել դիտարկչի կարգավորումներ բաժնից: Օգտատերը տեղեկացված է, որ ‘cookie’-ի դեակտիվացումը կարող է հանգեցնել Կայք մուտք գործելու անհնարինությանը:
3.5. Անձնական տվյալների մշակումն իրականացվում է հատուկ web ծրագրերի միջոցով՝ ‘Google Analytics’ և ‘Yandex.Metrica’՝ համաձայն իրենց կանոնների, որոնց հղումը տրված է ստորև: Օգտատերը սույնով տալիս է իր համաձայնությունը վերոհիշյալ անձնական տվյալները Google ՍՊԸ-ին (ՌԴ, ք. Մոսկվա, 115035, Բալչուգ փող., տուն 7) և Yandex ՍՊԸ-ին (ՌԴ, ք. Մոսկվա, 119034, Լեֆ Տոլստոյի փող., տուն 16) փոխանցելու համար, այդ թվում՝ միջպետական փոխանցման համար: Անձնական տվյալների միջպետական փոխանցումը պետք է կատարվի համաձայն կիրառելի օրենսդրության պայմանով, որ անձնական տվյալների բավարար պաշտպանության մակարդակը ապահովված է:

Google Analytics privacy policy
Yandex.Metrica privacy policy

3.6. Հիմնադրամը պարտավոր է պահպանել օգտատիրոջ կողմից տրամադրված անձնական տվյալների գաղտնիությունը՝ համաձայն կիրառելի օրենսդրության:
3.7. Օգտատիրոջ անձնական տվյալները կարող են փոխանցվել իրավասու պետական մարմիններին բացառապես օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով:

4. ՕԳՏԱՏԻՐՈՋ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

4.1. Անձնական տվյալները փոխանցելիս, ինչպես նաև քանի դեռ Հիմնադրամն իրականացնում է անձնական տվյալների մշակումը, Կայքի օգտատերը՝ որպես անձնական տվյալների սուբյեկտ, կարող է իրացնել հետևյալ իրավունքները, մասնավորապես՝

  • Հասանելիության իրավունք – Օգտատերն իրավասու է Հիմնադրամից հայցել իր մասին առկա տեղեկատվության պատճենը,
  • Ուղղման իրավունք – Օգտատերն իրավասու է Հիմնադրամի մոտ առկա իր մասին ոչ հավաստի կամ ոչ լիարժեք տեղեկատվությունն ուղղել,
  • Ոչնչացնելու իրավունք – Օգտատերն իրավասու է որոշ դեպքերում Հիմնադրամից պահանջել իր մասին առկա տվյալները հեռացնել (վերացնել),
  • Տվյալների մշակման դադարեցման իրավունք – Որոշակի պայմանների առկայության դեպքում Օգտատերն իրավունք ունի պահանջել դադարեցնել տվյալների մշակումը,
  • Փոխանցման իրավունք – Օգտատերն իրավունք ունի պահանջել Հիմնադրամի մոտ առկա իր մասին տվյալների փոխանցումն այլ կազմակերպության,
  • Առարկելու իրավունք – Օգտատերն իրավասու է առարկել մշակման որոշակի եղանակների դեմ կամ պահանջել դադարեցնել կամ սահմանափակել իր անձնական տվյալների մշակումը:

4.2. Այս իրավունքներն իրացնելիս օգտատերը պետք է կապ հաստատի Հիմնադրամի հետ՝ համաձայն «Կոնտակտային տեղեկատվություն» բաժնում նշված տվյալների: Այն դեպքում, երբ Հիմնադրամը մերժում է տրամադրված անձնական տվյալներին մուտք տալը, Հիմնադրամը պարտավոր է օգտատիրոջը ներկայացնել պատճառաբանված մերժում:
4.3. Այն դեպքում, երբ օգտատերը չի համաձայնվում Հիմնադրամի կողմից անձնական տվյալներին մուտք տալու վերաբերյալ մերժմանը, վերջինս կարող է հայց ներկայացնել Հիմնադրամի դեմ, ինչպես ներկայացված է Կայքի «Բողոքներ» բաժնում:

5. ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

5.1. Հիմնադրամը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ իրավական, կազմակերպչական և տեխնիկական միջոցները երրորդ անձանց անօրինական գործողություններից, անօրինական կամ անհարկի հասանելիությունից  անձնական տվյալների պաշտպանության համար:
5.2. Հիմնադրամը պատասխանատու է օգտատիրոջ անձնական տվյալների կանխամտածված տարածումից օրենքով սահմանված կարգով, բացառությամբ սույն Քաղաքականության 3.5. և 3.6. հոդվածներում նախատեսված դեպքերի:
5.3. Հիմնադրամը պատասխանատու չէ անձնական տվյալների կորստի կամ բացահայտման համար, եթե՝ այդ տեղեկատվությունը.
5.3.1. հայտնվել է հանրային տիրույթում նախքան կորելը կամ բացահայտվելը,
5.3.2. ինքնուրույն ստացվել է երրորդ անձանց կողմից,
5.3.3. ստացվել է երրորդ անձանց կողմից Կայքի ֆայլերին չթույլատրված հասանելիության հետևանքով,
5.3.4. բացահայտվել է օգտատիրոջ համաձայնությամբ:
5.4. Օգտատերը պատասխանատու է տրամադրված անձնական տվյալների օրինականության, ճշգրտության և հավաստիության համար՝ համաձայն կիրառելի օրենսդրության:

6. ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ

6.1. Սույն Քաղաքականությունը վերաբերում է բացառապես Կայքին: Հիմնադրամը չի վերահսկում և պատասխանատու չէ այն կայքերի համար, որոնց Օգտատերը կարող է վերահասցեագրվել՝ Կայքում առկա հղումներին հետևելով:
6.2. Սույն Քաղաքականությունը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
6.3. Հիմնադրամը կարող է ցանկացած ժամանակ առանց Օգտատիրոջ համաձայնության փոփոխել սույն Քաղաքականությունը:
6.4. Քաղաքականության փոփոխված տարբերակն ուժի մեջ է մտնում Կայքում հրապարակվելու պահից, եթե այլ բան նախատեսված չէ փոփոխված քաղաքականությամբ:
6.5. Օգտատերն իրավասու է ստանալ պարզաբանումներ իր անձնական տվյալների մշակման վերաբերյալ՝ գրավոր կամ էլեկտրոնային եղանակով դիմելով Հիմնադրամին՝ համաձայն «Կոնտակտային տեղեկատվություն» բաժնում ամրագրված տվյալների:

faq scroll to top
Ծննդյան տարեթիվx
2008
2007
2006
2005
2004
2003
2002
2001
2000
1999
1998
1997
1996
1995
1994
1993
1992
1991
1990
1989
1988
1987
1986
1985
1984
1983
1982
1981
1980
1979
1978
1977
1976
1975
1974
1973
1972
1971
1970
1969
1968
1967
1966
1965
1964
1963
1962
1961
1960
1959
1958
1957
1956
1955
1954
1953
1952
1951
1950
1949
1948
1947
1946
1945
1944
1943
1942
1941
1940
1939
1938
1937
1936
1935
1934
1933
1932
1931
1930
Երկիր*x
Ալբանիա
Ալժիր
ԱՄԷ
ԱՄՆ
Այլ երկրներ և տարածքներ
Անգոլա
Անդորրա
Ավստրալիա
Ավստրիա
Արգենտինա
Արուբա
Արցախ
Արևելյան Թիմոր Լեշթիի Դեմոկրատական Հանրապետություն
Արևմտյան Սահարա
Աֆղանստան
Բահամյան Կղզիներ
Բահրեյն
Բանգլադեշ
Բարբադոս
Բելարուս
Բելգիա
Բելիզ
Բենին
Բոլիվիա
Բոսնիա և Հերցեգովինա
Բոտսվանա
Բութան
Բուլղարիա
Բուրկինա Ֆասո
Բուրունդի
Բրազիլիա
Բրունեյ
Գաբոն
Գամբիա
Գանա
Գերմանիա
Գվադելուպա
Գվատեմալա
Գվինեա
Գվինեա Բիսաու
Գրենադա
Գրենլանդիա
Դանիա
Դոմինիկա
Դոմինիկյան Հանրապետություն
Եգիպտոս
Եթովպիա
Եմեն
Զամբիա
Զիմբաբվե
Էկվադոր
Էստոնիա
Էրիթրեա
Թաիլանդ
Թունիս
Թուրքիա
Թուրքմենստան
Ինդոնեզիա
Իռլանդիա
Իսլանդիա
Իսպանիա
Իսրայել
Իտալիա
Իրան
Իրաք
Լաոս
Լատվիա
Լեհաստան
Լեսոտո
Լիբանան
Լիբերիա
Լիբիա
Լիխտենշտեյն
Լիտվա
Լյուքսեմբուրգ
Խորվաթիա
Կամբոջա
Կամերուն
Կանադա
Կիպրոս
Կիրիբատի
Կոլումբիա
Կոստա Ռիկա
Կոտ դ'Իվուարի
Կորեա
Կուբա
Հայաստան
Հայիթի
Հարավային Աֆրիկա
Հյուսիսային Կորեա
Հնդկաստան
Հոնդուրաս
Հոնկոնգ, Չինաստան
Հորդանան
Հունաստան
Հունգարիա
Ղազախստան
Ղրղզստան
Ճապոնիա
Մադագասկար
Մալայզիա
Մալավի
Մալդիվներ
Մալթա
Մալի
Մակաո, Չինաստան
Մակեդոնիա
Մավրիկիոս
Մավրիտանիա
Մարոկկո
Մեքսիկա
Միացյալ թագավորություն
Միկրոնեզիա
Մոզամբիկ
Մոլդովա
Մոնակո
Մոնղոլիա
Նամիբիա
Նեպալ
Նիգեր
Նիգերիա
Նիդերլանդներ
Նիկարագուա
Նոր Զելանդիա
Նորվեգիա
Շվեդիա
Շվեյցարիա
Շրի Լանկա
Ուգանդա
Ուզբեկստան
Ուկրաինա
Ուրուգվայ
Չադ
Չեխիա
Չեռնոգորիա
Չիլի
Չինաստան
Պակիստան
Պանամա
Պարագվայ
Պերու
Պորտուգալիս
Ջամայկա
Ջիբրալթար
Ռուանդա
Ռումինիա
Ռուսաստան
Սան Մարինո
Սաուդյան Արաբիա
Սենեգալ
Սերբիա
Սինգապուր
Սիրիա
Սլովակիա
Սլովենիա
Սոմալի
Սուդան
Վատիկան
Վենեսուելա
Վիետնամ
Վրաստան
Տանզանիա
Տաջիկստան
Տոգո
Քաթար
Քենիա
Քուվեյթ
Օման
Ֆիլիպիններ
Ֆինլանդիա
Ֆիջի
Ֆրանսիա
Ադրբեջան
Այլ երկրներ

Առաջարկել ընկերների (մինչև 5 անձ)

+

    Ծանոթացել եմ գաղտնիության քաղաքականությանը և տալիս եմ իմ համաձայնությունն անձնական տվյալներիս մշակման համար:

    close modal close menu