Խոսենք ապագայից․ Վիգեն Չետերյան

Հունվարի 21-ին, Երևանի ժամանակով 19:00-ին (GMT+4), «Խոսենք ապագայից» հատուկ շարքի շրջանակներում, տեղի կունենա հարցազրույց Ժնևի համալսարանի և Ժնևի Վեբստեր համալսարանի պատմության և միջազգային հարաբերությունների դասախոս Վիգեն Չետերյանի հետ: Ինչպես միշտ, մենք կբարձրացնենք և կքննարկենք Հայաստանի, Արցախի և աշխարհի հայերի ապագայի պատկերին վերաբերող հարցեր: Շարքը վարում է Հայաստանում և Բրիտանիայում հայտնի լրագրող և գրող Մարկ Գրիգորյանը, ով երկար տարիներ աշխատել է Լոնդոնում BBC-ի համար:

Քննարկման լեզուն. հայերեն՝ անգլերենի, ռուսերենի և ֆրանսերենի համաժամանակյա թարգմանությամբ:

Քննարկման օրն ու ժամը. 2021 թ.-ի հունվարի 21-ին, Երևանի ժամանակով՝ 19:00 (GMT+4) Մոսկվայի ժամանակով՝ 18:00 (GMT+3), Լոնդոնի ժամանակով՝ 15:00 (GMT), Նյու Յորքի ժամանակով՝ 10:00 (EST):

Միջոցառումը բաց է բոլորի համար: Դուք կարող եք միանալ վեբինարին Zoom հղումով  կամ Ֆեյսբուքի Futures-Studio էջի օգնությամբ։ Խնդրում ենք նկատի ունենալ, որ համաժամանակյա թարգմանությունը հասանելի կլինի միայն Zoom-ով գրանցված մասնակիցներին:

Խնդրում ենք ձեր հարցերն ուղարկել նախապես discussion@futures-studio.org էլ. հասցեով:

faq scroll to top

Առաջարկել ընկերների (մինչև 5 անձ)

+

Ծանոթացել եմ գաղտնիության քաղաքականությանը և տալիս եմ իմ համաձայնությունն անձնական տվյալներիս մշակման համար:

close modal close menu