Բլեյր Շեփարդ. «Տասը տարի` մինչև լիակատար մթություն. չորս հրատապ գլոբալ ճգնաժամեր և դրանց ռազմավարական լուծումները»

Մենք հրավիրում ենք ձեզ մասնակցելու Բլեյր Շեփարդի «Տասը տարի` մինչև լիակատար մթություն. չորս հրատապ գլոբալ ճգնաժամեր և դրանց ռազմավարական լուծումները» գրքի ներկայացմանը, որը տեղի կունենա 2021 թվականի փետրվարի 5-ին:

Բլեյր Շեփարդը PwC ցանցի ռազմավարական և առաջնորդության զարգացման խմբի ղեկավարն է: Նա նաև Դյուկի համալսարանի Ֆուկուա բիզնես դպրոցի պատվավոր պրոֆեսոր է և դեկան: Բլեյրն առաջինն էր Ֆուկուա բիզնես դպրոցից, որը 2011 թ-ին արժանացավ «Տարվա գործարար մարդ» մրցանակին կրթության անվանակարգում (Triangle Business Journal), 2007 թ-ին Ֆրանկֆուրտի համալսարանին կից Ֆինանսների ինստիտուտը նրան շնորհեց «Ականավոր գիտնական» մրցանակը: Բլեյր Շեփարդը եղել է Կանադայի գիտությունների դոկտորների խորհրդի անդամ: Պրոֆեսոր Շեփարդը եղել է ավելի քան 100 ընկերությունների և կառավարությունների՝ առաջնորդության, կորպորատիվ ռազմավարության, կազմակերպական հարաբերությունների և դրանց ձևավորման գծով խորհրդատու: Նա 50-ից ավելի գրքերի և բազմաթիվ հոդվածների հեղինակ է:

Իր այս գրքում Բլեյր Շեփարդը ներկայացնում է, թե որոնք են ամենահրատապ մարտահրավերները և որոնք են դրանց լուծման առանցքային տարրերը: Նա և նրա թիմը նոր ուղի են առաջարկում՝ ինստիտուտները վերակառուցելու և աշխուժացնելու, պետությունը կամ տնտեսությունը վերաիմաստավորելու, ընդհանուր մշակութային և սոցիալական կապեր ձևավորելու, նորարարությունն՝ ի բարօրություն և ոչ ի վնաս հանրության վերականգնելու համար: Քանի որ համաշխարհային հետհաշվարկը սկսված է, այս լուծումներն առաջ տանելու համար Շեփարդը նաև կոչ է անում և բոլոր սեկտորների համաշխարհային լիդերներից ու երկրների ղեկավարներից ակնկալում երևակայության, համագործակցության և հրատապության նոր մակարդակ:

Իր գրքում Բլեյրը մեկ գլուխ նվիրել է Ռուբեն Վարդանյանի և նրա գործընկերների բարեգործական նախագծերին: Այդ պատճառով վեբինարի առանցքում կլինի հայկական օրինակը:

Բանախոս.

  • Բլեյր Շեփարդ՝ PwC ռազմավարության և առաջնորդության գծով համաշխարհային լիդեր

Մոդերատոր.

  • Ռուբեն Վարդանյան՝ Futures Studio-ի համահիմնադիր, «Ճամփաբաժանին» ձեռագրի համահեղինակ

Քննարկման լեզուն. անգլերեն՝ հայերեն և ռուսերեն համաժամանակյա թարգմանությամբ:

Քննարկման օրն ու ժամը. 2021 թ. փետրվարի 5-ին, Երևանի ժամանակով՝ 17:00 (GMT+4) Մոսկվայի ժամանակով՝ 16:00 (GMT+3), Լոնդոնի ժամանակով՝ 13:00 (GMT), Նյու Յորքի ժամանակով՝ 8:00 (EST):

Միջոցառումը բաց է բոլորի համար: Դուք կարող եք միանալ վեբինարին Zoom հղումով կամ հետևել Ֆեյսբուքի ուղիղ հեռարձակմամբ: Խնդրում ենք նկատի ունենալ, որ համաժամանակյա թարգմանությունը հասանելի կլինի միայն Zoom-ով գրանցված մասնակիցներին:

Խնդրում ենք ձեր հարցերն ուղարկել նախապես discussion@futures-studio.org էլ. հասցեով կամ առցանց՝ վեբինարի ընթացքում:

faq scroll to top

Առաջարկել ընկերների (մինչև 5 անձ)

+

    Ծանոթացել եմ գաղտնիության քաղաքականությանը և տալիս եմ իմ համաձայնությունն անձնական տվյալներիս մշակման համար:

    close modal close menu