Խոսենք ապագայից

Futures Studio-ն ոլորտի առաջատար փորձագետների հետ մեկնարկում է հարցազրույցների շարք՝ նվիրված Հայաստանի և հայ ժողովրդի ապագային: Ամեն շաբաթ մենք բարձրաձայնելու և քննարկելու ենք հարցեր, որոնք վերաբերում են Հայաստանի, Արցախի և համայն հայության ապագայի տեսլականին:

Շարքը կվարի հայտնի հայ և բրիտանական լրագրող և գրող Մարկ Գրիգորյանը, որը երկար տարիներ աշխատել է «ԲիԲիՍի»-ում (ք. Լոնդոն):

Սովորաբար, պարտված պատերազմը հասարակության մեջ քննարկումների և բանավեճերի առիթ է տալիս, քանզի ցանկություն է առաջանում գնահատական տալու անցած պատերազմին, հասկանալու, թե ինչպես այն սկսվեց, գիտակցելու այն փոփոխությունների անհրաժեշտությունը, որոնց կարիքը հայ հասարակությունն ունի նոր՝ հետպատերազմյա իրականության պայմաններում:

ՔՈՎԻԴ-19 համավարակով պայմանավորված խնդիրներից զատ, Հայաստանը ս.թ. սեպտեմբերին ներքաշվեց Ադրբեջանի և Թուրքիայի սանձազերծած պատերազմի մեջ: Այսօր Հայաստանը և Արցախը բառացիորեն ստիպված են պայքարել իրենց գոյատևման և գոյության իրավունքի համար:

Այսօր հատկապես մեծ է կորստի ցավը, սակայն մենք պետք է առաջ շարժվենք, չվախենանք դժվարին հարցադրումներ կատարելուց և փնտրենք իմաստալից պատասխաններ:

Հուսով ենք, որ այն թեմաները, որոնք մենք նախատեսում ենք անդրադառնալ հարցազրույցների ընթացքում, քննարկումների նյութ կդառնան  Հայաստանում, Արցախում և սփյուռքում:

faq scroll to top

Առաջարկել ընկերների (մինչև 5 անձ)

+

    Ծանոթացել եմ գաղտնիության քաղաքականությանը և տալիս եմ իմ համաձայնությունն անձնական տվյալներիս մշակման համար:

    close modal close menu