Խոսենք ապագայից․ Արթուր Բուդաղյան

Փետրվարի 11-ին, Երևանի ժամանակով 19:00-ին (GMT+4), «Խոսենք ապագայից» հատուկ շարքի շրջանակներում, տեղի կունենա հարցազրույց «ԲիՍիԷյ» հետազոտական խմբի Զարգացող տնտեսությունների գծով գլխավոր ստրատեգ Արթուր Բուդաղյանի հետ: Ինչպես միշտ, մենք կբարձրացնենք և կքննարկենք Հայաստանի, Արցախի և աշխարհի հայերի ապագայի պատկերին վերաբերող հարցեր: Շարքը վարում է լրագրող Մարկ Գրիգորյանը:

Քննարկման լեզուն. անգլերեն՝ հայերենի և ռուսերենի համաժամանակյա թարգմանությամբ:

Քննարկման օրն ու ժամը. 2021 թ.-ի փետրվարի 11-ին, Երևանի ժամանակով՝ 19:00 (GMT+4) Մոսկվայի ժամանակով՝ 18:00 (GMT+3), Լոնդոնի ժամանակով՝ 15:00 (GMT), Նյու Յորքի ժամանակով՝ 10:00 (EST):

Միջոցառումը բաց է բոլորի համար: Դուք կարող եք միանալ վեբինարին Zoom հղումով կամ Ֆեյսբուքի Futures-Studio էջի օգնությամբ։ Խնդրում ենք նկատի ունենալ, որ համաժամանակյա թարգմանությունը հասանելի կլինի միայն Zoom-ով գրանցված մասնակիցներին:

Խնդրում ենք ձեր հարցերն ուղարկել նախապես discussion@futures-studio.org էլ. հասցեով:

faq scroll to top

Առաջարկել ընկերների (մինչև 5 անձ)

+

    Ծանոթացել եմ գաղտնիության քաղաքականությանը և տալիս եմ իմ համաձայնությունն անձնական տվյալներիս մշակման համար:

    close modal close menu