Խոսենք ապագայից․ Մարկ Գրիգորյան

Մայիսի 6-ինԵրևանի ժամանակով 19:00-ին (GMT+4), «Խոսենք ապագայից» հատուկ շարքի շրջանակներում տեղի կունենա հատուկ թողարկում։ Մեր հյուրը կլինի Հայաստանում և Բրիտանիայում հայտնի լրագրող և մեր լավ բարեկամ Մարկ Գրիգորյանը: Մենք կքննարկենք շարքի միջանկյալ արդյունքները և կպատմենք ձեզ, թե ինչպես են մեր հյուրերը տեսել Հայաստանի, Արցախի և ամբողջ աշխարհի հայության ապագայի պատկերը: Այս անգամ հարցազրույցը վարելու է «Ճամփաբաժանին» ձեռագրի համահեղինակ և Futures Studio-ի հիմնադիր գործընկեր Նունե Ալեքյանը: 

 Քննարկման լեզուն. ռուսերեն՝ անգլերենի և հայերենի համաժամանակյա թարգմանությամբ: 

Քննարկման օրն ու ժամը. 2021 թ.-ի մայիսի 6-ինԵրևանի ժամանակով՝ 19:00 (GMT+4) Մոսկվայի ժամանակով՝ 18:00 (GMT+3), Լոնդոնի ժամանակով՝ 16:00 (BST), Նյու Յորքի ժամանակով՝ 11:00 (EDT):  

Միջոցառումը բաց է բոլորի համար: Դուք կարող եք միանալ վեբինարին Zoom հղումով կամ Ֆեյսբուքի Futures-Studio էջի օգնությամբ։ Խնդրում ենք նկատի ունենալ, որ համաժամանակյա թարգմանությունը հասանելի կլինի միայն Zoom-ով գրանցված մասնակիցներին:  

Խնդրում ենք ձեր հարցերն ուղարկել նախապես discussion@futures-studio.org էլ. հասցեով:  

faq scroll to top

Առաջարկել ընկերների (մինչև 5 անձ)

+

    Ծանոթացել եմ գաղտնիության քաղաքականությանը և տալիս եմ իմ համաձայնությունն անձնական տվյալներիս մշակման համար:

    close modal close menu