Խոսենք ապագայից․ Սերգեյ Մարկեդոնով
Ապրիլի 15-ին, Երևանի ժամանակով 19:00-ին (GMT+4), «Խոսենք ապագայից» հատուկ շարքի շրջանակներում, տեղի կունենա հարցազրույց Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտի (MGIMO) առաջատար հետազոտող, «Միջազգային վերլուծություն» ամսագրի գլխավոր խմբագիր Սերգեյ Մարկեդոնովի հետ: Ինչպես միշտ, մենք կբարձրացնենք և կքննարկենք Հայաստանի, Արցախի և աշխարհի հայերի ապագայի պատկերին վերաբերող հարցեր: Շարքը վարում է լրագրող Մարկ Գրիգորյանը:
Քննարկման լեզուն. ռուսերեն՝ անգլերենի և հայերենի համաժամանակյա թարգմանությամբ:
Քննարկման օրն ու ժամը. 2021 թ.-ի ապրիլի 15-ին, Երևանի ժամանակով՝ 19:00 (GMT+4) Մոսկվայի ժամանակով՝ 18:00 (GMT+3), Լոնդոնի ժամանակով՝ 16:00 (BST), Նյու Յորքի ժամանակով՝ 11:00 (EDT):
Միջոցառումը բաց է բոլորի համար: Դուք կարող եք միանալ վեբինարին Zoom հղումով (խնդրում ենք գրանցվել այստեղ) կամ Ֆեյսբուքի Futures-Studio էջի օգնությամբ։ Խնդրում ենք նկատի ունենալ, որ համաժամանակյա թարգմանությունը հասանելի կլինի միայն Zoom-ով գրանցված մասնակիցներին:
Խնդրում ենք ձեր հարցերն ուղարկել նախապես discussion@futures-studio.org էլ. հասցեով: