ԽՈՍՈՒՄ Է ԱՐՑԱԽԸ. որտե՞ղ, ո՞վ եւ ինչո՞ւ:
Համաշխարհային տնտեսական ճգնաժամի և COVID համաճարակի ֆոնին հին պատերազմը նոր թափով բռնկվեց քաղաքակրթությունների ծայրամասում: Ի՞նչն է առաջացրել այս հրդեհը, ո՞րն է դրա վտանգը: Ի՞նչն է պակասում, որպեսզի մենք լուրջ խոսենք Արցախի և գլոբալ աշխարհում տեղական շատ այլ հակամարտությունների մասին: Ինչո՞ւ պետք է այս խնդիրը մտահոգի ամբողջ աշխարհին: Հոկտեմբերի 22-ին, Երեւանի ժամանակով 19: 00-ին (GMT + 4) միացեք մեզ` լսելու Աբու Դաբիում Նյու Յորքի համալսարանի պրոֆեսոր Գեորգի Դերլուգյանին: Պրոֆեսոր Դերլուգյանի հետ միասին մենք կփորձենք հասկանալ այս խնդիրները:
Քննարկման լեզուն. ռուսերեն՝ հայերեն, անգլերեն և ֆրանսերենի համաժամանակյա թարգմանությամբ:
Քննարկման օրն ու ժամը. 2020 թ. հոկտեմբերի 22-ին, Երևանի ժամանակով՝ 19:00 (GMT+4) Մոսկվայի ժամանակով՝ 18:00 (GMT+3), Լոնդոնի ժամանակով՝ 16:00 (GMT+1), Նյու Յորքի ժամանակով՝ 11:00 (EDT):
Միջոցառումը բաց է բոլորի համար: Դուք կարող եք միանալ վեբինարին Zoom հղումով կամ հետևել Ֆեյսբուքի ուղիղ հեռարձակմամբ: Խնդրում ենք նկատի ունենալ, որ համաժամանակյա թարգմանությունը հասանելի կլինի միայն Zoom-ով գրանցված մասնակիցներին:
Խնդրում ենք ձեր հարցերն ուղարկել նախապես discussion@futures-studio.org էլ. հասցեով կամ առցանց՝ վեբինարի ընթացքում: