Լիլիան Գրիգորյան․ Միֆեր և փաստեր

Լիլիան Գրիգորյան․ Միֆեր և փաստեր

Բանախոսներ

  • Լիլիան Գրիգորյան

    Բ․գ․դ․, Մադրիդի Գրեգրիո Մարանյոնայի անվան Համալսարանական հիվանդանոցի ինտերվենցիոն սրտաբանության բաժանմունքի ստրաբան, FAST-ի NextGen խորհրդի անդամ

Ապրիլի 16-ին Երևանի ժամանակով 19:00-ին (GMT+4) տեղի կունենա վեբինար բ․գ․դ․,  Մադրիդի Գրեգրիո Մարանյոնայի անվան Համալսարանական հիվանդանոցի ինտերվենցիոն սրտաբանության բաժանմունքի ստրաբան, FAST-ի NextGen խորհրդի անդամ Լիլիան Գրիգորյան հետ։ Լիլիանը նաև գիտնական է և հանդիսանում է Գրեգրիո Մարանյոնայի անվան բժշկական հետազոտությունների Ինստիտուտի գլխավոր հետազոտողը, ինչպես նաև Սրտանոթային եվրոպական համայնքի սրտանոթային ռեգեներատիվ և ռեպարատիվ բժշկության աշխատանքային խմբի ներկայացուցիչը։

Դոկտոր Գրիգորյանի վեբինարը կանցկացվի «COVID-19․ Առերեսվերով համաշխարհային վախին» վեբինարների շարքի ներքո, որի շրջանակում ելույթ կունենան առողջապահության ոլորտի տարբեր մասնագետներ։ Վեբինարների շարքը FAST-ի հետ համատեղ պատրաստել է Futures Studio նախագծի թիմը։ Հանդիպումները կվարի բժիշկ, Հանրային առողջապահության մագիստրոս, FAST-ի ավագ ինովացիոն վերլուծաբան Քրիստինա Հակոբյանը:

Անցյալ ամիսը իրական մղձավանջի է վերածվել շատ իսպանացիների համար, հատկապես նրանց համար, ովքեր աշխատում են առողջապահական համակարգում: Որպես COVID-19 համաճարակի էպիկենտրոնում գտնվող Մադրիդի երրորդային հիվանդանոցում աշխատող բժիշկ՝ դոկտոր Գրիգորյանը մեզ կպատմի իրավիճակի իրական պատմությունը, որի մեջ նրանք ապրում են այս օրերին Մադրիդում: Լիլիանի կարծիքով՝ միայն իրական փաստերը, այլ ոչ թե միֆերը կարող են օգնել մարդկանց պատրաստվել առաջիկա իրավիճակին և նվազագույնի հասցնել դրա բացասական ազդեցությունը:

Մենք կքննարկենք նաև COVID-19-ի վերաբերյալ ընթացող հետազոտությունները` սրտանոթային համակարգի շեշտադրությամբ։

Վեբինարի լեզուն՝ ռուսերենն է: Մասնակցությունն՝ անվճար է։ Դուք կարող եք միանալ առցանց վեբինարին Zoom հղումով (գրանցումը՝ ստորև) կամ մեր Ֆեյսբուքյան էջի հեռարձակման միջոցով:

Բանախոսին ուղղված հարցերը կարող եք ուղարկել մինչև քննարկման սկիզբը crossroads@rvvzfoundation.org հասցեով։

Տեսանյութեր

faq scroll to top

Առաջարկել ընկերների (մինչև 5 անձ)

+

    Ծանոթացել եմ գաղտնիության քաղաքականությանը և տալիս եմ իմ համաձայնությունն անձնական տվյալներիս մշակման համար:

    close modal close menu