Միջոցառումներ

Հանդիպում Հայաստանում Ամերիկայի Առևտրի Պալատի անդամների հետ

Հանդիպում Հայաստանում Ամերիկայի Առևտրի Պալատի անդամների հետ
  • Քննարկման օր և ժամ

    2021 թ. հուլիսի 6-ին՝

Բանախոսներ

  • Ռուբեն Վարդանյան

    «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» շարժման համանախաձեռնող, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր

«ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» նախաձեռնությունը մեկնարկել է 2021 թվականի ապրիլին: Շարժման համանախաձեռնողների թիվը (մեծ մասը Հայաստանից, ինչպես եւ 95 այլ երկրներից) ներկայումս անցել է 80,000 մարդուց: Ամենաանմիջական նպատակն է մինչեւ ամառվա վերջն այդ թիվը հասցնել 100,000-ի: Դա կվկայի երկրի ու ազգի ապագայի նկատմամբ մեծաքանակ հայերի եւ հայության բարեկամների անտարբերության մասին եւ մեզ հնարավորություն կտա լրջորեն քննարկելու ու կազմելու ապագա օրակարգը եւ այն օրինակարգելու մեր հանրության մեջ։

Հայաստանի եւ հայության առջեւ ծառացած մարտահրավերների քանակն այնքան վիթխարի է, որ ոչ մի պետություն, հաստատություն, կազմակերպություն կամ սփյուռք դրանք չի կարող լուծել միայնակ: Եվ երբ մտածում ենք ապագայի մասին եւ պլանավորում այն, նպատակը երազելը չէ, այլ ներկային նայելու անհրաժեշտությունը՝ տեսնելու համար, թե ինչ ունենք, որտեղ ենք կանգնած եւ ուր ենք գնում:

Ինչո՞ւ հիմա: Հիմա եզակի ժամանակ է, երբ Հայաստանին հարկավոր է դուրս գալ խորունկ ճգնաժամից։ Այսպիսի պահին ավելի հեշտ է մարդկանց միավորումը եւ ընդհանուր նպատակի ուղղությամբ գործելը։ Երկրորդ, մենք ապրում ենք 21-րդ դարի մի ժամանակաշրջանում, երբ հաստատությունները պետք է գործեն ցանցի հետ: Եվ հուսով ենք, որ Հայաստանը կարող է եզակի դերակատարություն ունենալ աշխարհի համար՝ իբրեւ մի երկիր, որն իր մարտահրավերները հաղթահարում է պետության, հաստատությունների եւ հայկական գլոբալ ցանցի հետ համագործակցության միջոցով:

Հայկական Սփյուռքն ահռելի ներուժ ունի հնարավոր բոլոր առումներով՝ Ֆինանսական, մարդկային ռեսուրսների, կապերի, ցանցերի: Եվ այն ձեւաչափը, որով Սփյուռքը միայն պասիվ տվող էր՝ առանց խոսքի իրավունքի, այն ձեւաչափը, որը նախկինում աշխատում էր Հայաստանի կառավարությունների համար, այլեւս չի կարող գործել: Սփյուռք-Հայաստան համագործակցությունը գլոբալ վերափոխման կարիք ունի: Միեւնույն ժամանակ, սփյուռքահայերը ոչ միայն պետք է ստանան երկրի կյանքին մասնակից լինելու իրավունքը, այլ նաեւ պետք է ստանձնեն որոշակի պարտավորություններ։

Մենք հավատում ենք մասնավոր-հանրային գործընկերությանը, որի մեջ ներառված են ինչպես Հայաստանում գործող մասնավոր սեկտորը, այնպես էլՍփյուռքն ու հասարակական կազմակերպությունները: Հնարավոր է ստեղծել ուժեղ եւ արդյունավետ ցանց: Այդ գործը դյուրին չէ եւ այլընտրանքային մոտեցումներ է պահանջում, բայց այդ ոլորտում մենք մրցակցային առավելություն ունենք՝ հիմնված մեր պատմական փորձառության վրա։ Նախաձեռնության ամենակարեւոր առաքելությունը պետականաշինությունն ու ազգաշինությունն է ամբողջ աշխարհում՝ բազմաթիվ ժողովուրդների գլխին կախված վստահության ծանր ճգնաժամի եւ ինքնության կորստի վտանգի պայմաններում, որը նոր հազարամյակի առանցքային սպառնալիքն է։ Շատ այլ ժողովուրդների նման, հայերը նույնպես անվստահություն են տածում իրենց կառավարությունների նկատմամբ, հատկապես երկրում տեղի ունեցած վերջին ցնցումներից հետո։ Մարդիկ չեն հավատում հայրենի երկրում իրենց եւ իրենց երեխաների ապագային, եւ մենք պետք է հնարավորինս շուտ կասեցնենք այս միտումը:

Հետեւաբար, մենք պետք է պատասխանատվություն զգանք, պետք է տեր կանգնենք մեր երկրի ապագային եւ վերագտնենք վստահությունը, որ ապագան մեր ձեռքերում է՝ յուրաքանչյուրիս ձեռքերում: Լավ է, որ հպարտ ենք զգում մեզնով, որ գիտենք մեր պատմությունն ու մշակույթը, բայց պետք է նաեւ սովորենք ընդունել մյուս մշակույթները, որոնց ներկայացուցիչները կցանկանան գալ Հայաստան՝ այստեղ ապրելու եւ բիզնես անելու մեզ հետ կողք-կողքի, ինչպես մեր երկրի եզդի եւ ռուս համայնքներն են անում։

Շատերը հարցնում են, թե «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» նախաձեռնությունն արդյոք քաղաքակա՞ն կազմակերպություն է: Մենք հստակ ու պարզորոշ ասում ենք, որ սա Նախաձեռնության թյուրըմբռնում է։ Մենք համոզված ենք, որ մեր առջեւ ծառացած խնդիրները կկարողանանք լուծել միայն այն դեպքում, եթե միավորվեն Հայաստանի եւ երկրից դուրս գտնվող այն մարդկանց ջանքերը, որոնք պատրաստ են քաղաքական կուսակցությունների, հասարակական եւ բարեգործական կազմակերպությունների հետ միասին պատասխանատվություն կրել մեր ապագայի կերտման գործում։

Հարկավոր է հասկանալ, որ մենք չենք փորձում գտնել մի մարդու, որը բոլորին կփրկի: Նման փրկիչ գոյություն չունի: Նախաձեռնության նպատակն այն է, որ մարդիկ համատեղ քննարկեն երկրի ու ազգի ապագան, օրակարգեր ու ռազմավարություններ մշակեն, գործընկերություններ ստեղծեն: Մեր նախաձեռնության համբավը կերտվում է ինչպես Հայաստանի ներսում, այնպես էլ երկրի սահմաններից դուրս գտնվող բազմաթիվ ականավոր հայերի մասնակցությամբ ու աջակցությամբ:

Մեր խնդիրների մեծ մասն արմատավորված է մեր մտածողության մեջ։ Մտածելակերպի փոփոխությունն ամենադժվարին խնդիրն է: Դրա համար ժամանակ եւ մեծ ջանքեր են պահանջվում: Պահանջվում է բարի կամք ու վճռականություն: Եվ հարկավոր է համբերություն, հարկավոր է սպասել եւ հավատալ փոփոխությանը: Երբեմն քաղաքականությունը գալիս է օգնելու այս գործընթացին, իսկ երբեմն էլ քաղաքականությունն ու կանոնակարգումը բավարար չեն, եւ անհրաժեշտ է լինում, որ հետեւողականորեն գործի դրվեն քաղաքականութունն ու խախտումների համար պատիժները, եւ, որ ամենակարեւորն է, փոփոխություն է անհրաժեշտ մեր հասարակության կողմից ընդունելիի եւ անընդունելիի ընկալման մեջ:

Շատ կարեւոր է հայոց լեզվին առնչվող խնդրի քննարկումը: Անհրաժեշտ է հսկայական ջանքեր գործադրել եւ նշանակալի միջոցներ ներդնել մայրենի լեզվի աջակցության ու զարգացման գործում: Միեւնույն ժամանակ, մենք պետք է իրատես լինենք, հասկանանք եւ ընդունենք, որ եթե ուզում ենք օգտագործել Հայաստանից դուրս բնակվող ավելի քան 7 միլիոն հայերի ներուժը, կարեւոր է, որ այս նուրբ հարցում հավասարակշռություն գտնենք միասին, քանի որ այդ մարդկանց ճնշող մեծամասնությունը հայերենին չի տիրապետում այն մակարդակով, որն իրենցից ակնկալվում է Հայաստանում: Այլ կերպ ինչպե՞ս կարող ենք տասնյակ հազարավոր ընտանիքների հայրենադարձություն ապահովել, ինչը կենսական նշանակություն ունի նոր Հայաստանի կառուցման համար: Ուրիշ ինչպե՞ս կարող ենք ապահովել տարբեր ոլորտների միջազգային մասնագետների տեղափոխումը Հայաստան, եթե չկարողանանք ստեղծել այնպիսի համակարգ, որը նրանց թույլ կտա արագ հարմարվել եւ սկսել աշխատել Հայաստանի տաղանդների հետ միասին:

Առանձնակի եւ լուրջ զրույց կունենանք մեր ազգային ինքնության վերաբերյալ: Ո՞ր առանցքային արժեքները պետք է պահպանենք՝ հայ մնալու համար: Ո՞վ է հայը։ Ո՞ւմ կողմից եւ ի՞նչ չափանիշներով է որոշվում հայկականությունը: Մենք չպետք է վախենանք այս եւ այս ոլորտի բազմաթիվ այլ հարցեր քննարկելուց եւ պետք է միասին գտնենք դրանց պատասխանները:

Առաջարկել ընկերների (մինչև 5 անձ)

+

    Ծանոթացել եմ գաղտնիության քաղաքականությանը և տալիս եմ իմ համաձայնությունն անձնական տվյալներիս մշակման համար: