«Խոսենք ապագայից». Զրույց «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» նախաձեռնության հիմնադիրների և Արցախի երիտասարդության միջև

«Խոսենք ապագայից». Զրույց «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» նախաձեռնության հիմնադիրների և Արցախի երիտասարդության միջև

Մայիսի 21-ին Ստեփանակերտի «Պոլ Էլյուարի տուն» ֆրանկաֆոնիայի կենտրոնում տեղի ունեցավ «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» նախաձեռնության ներկայացուցիչների հանդիպումը Արցախի երիտասարդության հետ:

Ինտերակտիվ քննարկման ձևաչափով կազմակերպված միջոցառմանն արցախցի երիտասարդները ներկայացրեցին երիտասարդության առջև ծառացած մարտահրավերները և դրանց հաղթահարման ուղղությամբ իրենց տեսլականը, անդրադարձան երիտասարդության առավել ակտիվ ներգրավման խնդիրներին, ինչպես նաև հարցեր ուղեցին «Ապագա Հայկականի» ներկայացուցիչներին՝ Արցախում իրենց ծրագրերի և դրանցում Արցախի երիտասարդների հնարավոր մասնակցության մասին:

«ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արտակ Ապիտոնյանը ներկայացրեց նախաձեռնության ծրագրերի շրջանակը և Ստեփանակերտում մայիսի 22-ին կայանալիք Արցախյան ֆորումի խորագիրը՝ ընդգծելով, որ նախաձեռնությունն ուղղված է նաև համահայկական միասնության նպատակը կրկին օրակարգ բերելուն:

«Այսօր կանգնած ենք լուրջ մարտահրավերների առջև, և անվտանգությունն առաջնային է: Կա ապագա, և մենք իրավունք չունենք դրա մասին այսօր չխոսելու, ստրատեգիա չունենալու, մոտեցում չունենալու և չպլանավորելու»,- իր խոսքում շեշտեց «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԻ» նախաձեռնող Արման Ջիլավյանը: «Եթե մեր ազգը կորցնի Արցախը, մենք ամբողջությամբ կկորցնենք մեր ինքնությունը»,- հավելեց համահիմնադիր Արամ Բեկչյանը:

Ներկայացնելով «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» նախաձեռնության գաղափարախոսությունը՝ համահիմնադիր Ռիչարդ Ազարնիան նշեց. «Մեր՝ հայերիս ապագան, լինի այստեղ, թե Ֆրանսիայում կամ Հայաստանում, փոխկապակցված է: Եթե պատերազմը մեզ մեկ բան է սովորացրել, դա այն է, որ մեր ապագան այստեղ է սկսվում. սա է առաջնագիծը»:

Անդրադառնալով կայուն ապագայի ապահովման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերի մասին հարցին՝ նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը շեշտեց. «Մեր ուժը մեր գիտելիքների, մեր կրթության ու զարգացման մեջ է: Մենք պետք է բոլոր ուղղություններով որքան հնարավոր է արագ զարգանանք»:

Լուսանկարներ

Տեսանյութեր

faq scroll to top

Առաջարկել ընկերների (մինչև 5 անձ)

+

    Ծանոթացել եմ գաղտնիության քաղաքականությանը և տալիս եմ իմ համաձայնությունն անձնական տվյալներիս մշակման համար:

    close modal close menu