Միջոցառումներ

Էներգետիկ ոլորտի անկախությունը և Հայաստանի տնտեսական շահերը (Նպատակ 2)

Էներգետիկ ոլորտի անկախությունը և Հայաստանի տնտեսական շահերը (Նպատակ 2)
  • Քննարկման օր և ժամ

    2021 թ. հունիսի 30-ին՝ 

Բանախոսներ

  • Ռուբեն Ինճիկյան

    Տնտեսագիտության թեկնածու, Ժնևի Վեբստերի համալսարանի տնտեսագիտության և կառավարման ոլորտի պրոֆեսոր

  • Արմեն Սեդեֆյանի

    «SOLGÉS ENERGY»-ի հիմնադիր տնօրեն

  • Հայկ Օհանյան

    էներգետիկայի տեխնիկական և տնտեսական խորհրդատու, նավթի և գազի գործառնական արդյունավետության փորձագետ, Հայաստանի էներգետիկայի ապագա առաջնորդներ ծրագրի համահիմնադիր

Մոդերատոր

  • Հասմիկ Բարսեղյան

    Շրջակա միջավայրի կառավարման և վերականգնվող էներգիայի մասնագետ, Հայաստանի էներգետիկայի ապագա առաջնորդներ ծրագրի համահիմնադիր

Էներգետիկ ոլորտի վերաբերյալ երկրորդ պանելի քննարկումը նպատակ ունի գնահատելու Հայաստանում էներգետիկ ոլորտի ներկա վիճակը և սահմանելու դրա միջնաժամկետ և երկարաժամկետ զարգացման ուղղություններն ու հնարավորությունները: Կարևոր է երկրում էներգիայի ազատության և տնտեսական աճի միջև կապի քննարկումը:

Էներգետիկայի համաշխարհային գործակալությունը հայտարարություն տարածեց այն մասին, որ երկրները զրոյական կետի են իջեցնում ածխաթթու գազի արտանետումները: Այստեղ նշվում է նաև վերականգնելի էներգիայի մեծ դերի և կարևորության մասին: Հայաստանում մենք ունենք ՀԷԿ-եր և ՋԷԿ-եր, ինչպես նաև խորհրդային ժամանակներից մնացած ժառանգություն՝ ԱԷԿ-ը, որի վրա է ընկած Հայաստանի էներգիայի սպառման կեսը: Հետևաբար, Հայաստանն ունի աշխարհում տեղի ունեցող անցումային գործընթացի առաջնորդների շարքում գտնվելու ողջ ներուժն ու հմտությունը: Հայաստանին հարկավոր է օգտագործել Սփյուռքի ներուժը, ինչպես նաև միջազգային տարբեր ընկերությունների օգնությունը:

Ընդհանուր առմամբ, պետք է հաշվի առնվեն և լավագույնս գործածվեն 21-րդ դարի նոր դինամիկան և դրանից բխող փոփոխությունները. էներգիայի ավելի լավ աղբյուրների օգտագործումը, էներգիայի վատնման նվազեցումը և խնայողությունների ավելացումը: Այդ տարրերը սահմանելու են Հայաստանի էներգետիկ տնտեսության հետագա կայունությունը:

«ARMARAS» վերլուծական կենտրոնը հիմնադրվել է ֆրանսահայ համայնքի տարբեր ոլորտի ներկայացուցիչների կողմից: Վերլուծական այդ կենտրոնի առանձնահատկությունը Հայաստան-Սփյուռք հարաբերությունների կարևոր տարրերի և ոլորտների վերլուծությունն է: Ամեն ինչ փոխկապակցված է և փոխադարձ կախվածության մեջ: Պատկերը նույնն է նաև էներգետիկայի ոլորտում. այն գլոբալ է: Համոզված ենք, որ էներգետիկայի ոլորտում Հայաստանը կարող է լինել առաջատար, նորարար և ստեղծարար, քանի որ ողջ ներուժն ունի ինչպես վերականգնելի էներգիայի ճանապարհն առաջնորդելու, այնպես էլ ոչ վերականգնելի տեսակի էներգիայի ռեսուրսները լավագույնս օգտագործելու համար:

Աշխարհը կանգնած է կլիմայական հսկայական աղետների առջև, և մեզ անհրաժեշտ են առկա. բոլոր ուղեղները՝ այդ աղետները կանխելու համար: Մենք կարող ենք մտածել «Կանաչ ազգ» հասկացության ուղղությամբ: Այդ հայեցակարգն ընկած է անկախ համայնքներ ստեղծելու գաղափարի մեջ (Հայաստանի յուրաքանչյուր մարզում ջերմոցներ ստեղծելու միջոցով). Մարզերը կունենան իրենց էներգիան, ջուրը և ենթակառուցվածքները՝ այդպիսով ապահովելով մարզի անվտանգությունը, ինչպես նաև մնացած մարզերից անկախությունը: Այլ կերպ ասած՝ կառուցել «խելացի քաղաքներ (smart city) կառուցել: Մենք պետք է ձգտենք էներգետիկ անկախության:

Հարցուպատասխան

  • ARMARAS-ը շուտով իր գրասենյակը կունենա Հայաստանում, և մեզ հնարավոր կլինի միանալ նաև Հայաստանից: Առկա են ծրագրի իրականացման համար անհրաժեշտ բոլոր ֆինանսական միջոցները: Աջակցությունը կա, կան նախագծերը, մեզ մնում է միայն սկսել:
  • Արցախի հետ միասին մենք կորցրեցինք ՀԷԿ-երի մեծ մասը: Հայաստանի ներկայիս էներգետիկ անվտանգությունը հիմնված է գազի, միջուկային էներգիայի և վերականգնելի էներգիայի աղբյուրների վրա: Նավթն օգտագործվում է միայն տրանսպորտային համակարգում, այդ իսկ պատճառով պետությունը պետք է շեշտը դնի մոտ ապագայում երկրում էլեկտրական մեքենաների անցնելու վրա: Ապագա քայլերից են նաև էներգիայի դիվերսիֆիկացումը և ընտրության հիմքում ապագայի կայուն էներգիայի աղբյուրները դնելը: Այդ աղբյուրների արդյունավետ օգտագործումը կօգնի Հայաստանին: Նավթն այլևս ապագայի աղբյուր չէ: Էլեկտրականացումը պետք է լինի հիմնական ընտրանքը:
  • SMR-ը նորարարական մեթոդ չէ, այն երկար ժամանակ օգտագործվել է Չինաստանի և Ֆրանսիայի նման երկրներում: Ջրածին արտադրելու համար մեզ ջուր և էլեկտրոլիզ է հարկավոր, երկուսն էլ գոյություն ունեն կամ կարելի է գտնել Հայաստանում: Դա էներգիայի աղբյուրի շահավետ տեսակ է, և եվրոպական երկրները հսկայական ներդրումներ են կատարում այդ ոլորտը զարգացնելու համար: Հայաստանն ունի այդ ներուժը, և մենք, անշուշտ, պետք է գնանք նաև այդ ճանապարհով:
  • Ֆինանսավորումը հիմնված է երեք հիմնական ուղղությունների վրա. գազ, ԱԷԿ և ՀԷԿ: Բացի դրանցից, արևի և քամու էներգիայի մեծ հնարավորություններ կան: Ինչ վերաբերում է գազին և ատոմային էներգետիկային, Հայաստանը պետք է պահպանի Ռուսաստանի հետ իր հարաբերությունները՝ ապահովելու համար գների կանխատեսելիություն և կայունություն, որոնք բխում են երկու երկրների հարաբերություններից: Պետք է բոլոր ջանքերն ու ներդրումները կիրառվեն, որպեսզի գազը մնա որպես Հայաստանի էներգիայի հիմնական աղբյուր, մինչև մենք կարողանանք դիմել այլընտրանքային էներգիայի աղբյուրներին:
  • Հայաստանում պետք է ներդրվեն միջազգային փորձառությունն ու կապիտալը: Դաշտը պետք է կայունացվի, որպեսզի Հայաստանը դառնա ներդրումների համար գրավիչ երկիր:
  • Անգամ ԱՄՆ-ի նման մեծ երկրները խոսում են իրենց էներգետիկ ոլորտն անկախ դարձնելու մասին: Այդուհանդերձ, երկրների միջև շատ են արտահանումն ու ներմուծումը: Դա հսկայական արդյունաբերություն է, որտեղ ավելի շատ փոխկախվածություն կա, քան անկախություն: Այստեղ մեծ նշանակություն ունի փոխկախվածության մակարդակը: Մենք պետք է մեզ, Հայաստանը աշխարհում և տարածաշրջանում պատշաճ կերպով դիրքադրենք: Մենք պետք է իմանանք, որ գտնվում ենք մրցակցային տարածաշրջանում, և պետք է պայքարենք ոչ միայն էներգիայի աղբյուրների, այլ նաև էներգետիկ քննարկումներում ներկա գտնվելու համար:
  • Հայաստանում գոյություն ունի արևային մարտկոցների երկու փոքր արտադրող:
  • Երբ մենք խոսում ենք անհրաժեշտ քանակությամբ էներգիայի աղբյուրների ապահովման մասին, այն կարող է կատարվել ներքին կամ ներկրված միջոցներով: Ներքին արտադրանք ունենալու համար մենք ներուժ ունենք, բայց այդ ներուժը գործի դնելու համար անհրաժեշտ են փորձ և կապիտալ: Այս պահին մեր լուծումը ներմուծումն է:
  • Ահավասիկ ապագա Հայաստանի էներգետիկ ոլորտի որոշ կանխատեսումներ. Էներգետիկ բեռի կեսից ավելին ընկնելու է ածխաջրածնային էներգիայի վրա: Մյուս կողմից, 2040 թվականի համար ընդունվող վերջնաժամկետը չափազանց հեռու է: Մենք պետք է ավելի փոքր նպատակներ դնենք և գործով ապացուցենք, որ կարող ենք արդարացնել ակնկալիքները: Յուրաքանչյուր քայլում պետք է ավելի բարձր նպատակ դրվի, և ամեն բան պետք է արվի դրանց հասնելու համար:

 

National Future Energy Leaders (NFEL) նախաձեռնության մասին

Հայաստանի էներգետիկայի ապագա առաջնորդներ նախաձեռնության առաքելությունն է ստեղծել Հայաստանի (+Արցախի) և արտերկրի հայազգի երիտասարդ էներգետիկների մասնագիտական համայնք, նպաստել երկրի էներգետիկայի ոլորտի թափանցիկությանը, անվտանգությանը, ինքնաբավությանը, մատչելիությանը և կայուն զարգացմանը:

Նախաձեռնությունը հիմնադրվել է էներգետիկայի երիտասարդ մասնագետների կողմից, և գործում է  Համաշխարհային էներգետիկ խորհրդի հովանու ներքո: Միանալու համար անցեք հղումով

Առաջարկել ընկերների (մինչև 5 անձ)

+

    Ծանոթացել եմ գաղտնիության քաղաքականությանը և տալիս եմ իմ համաձայնությունն անձնական տվյալներիս մշակման համար: