15
Փաստերի վրա հիմնված որոշումների կայացում
Ղեկավարությունից և հասարակությունից պահանջել, որ ազգային որոշումների կայացումը հիմնված լինի ոչ թե պատրանքների, այլ փաստերի վրա։
Նպաստել համազգային խոսույթում և երկխոսությունում քննադատական մտքի գերակայությանը, խթանել փաստերից ելնող որոշումների, քաղաքականությունների մշակման և ընդունման մշակույթի ձևավորումը: Ինչպես նաև աջակցել համազգային, պետական և հանրային կարևորության որոշումների հիմքում փաստերով և բավարար հիմունքով առաջնորդվելու պահանջի ձևակերպմանն ու իրականացմանը:
Այս ամենը պետք է նպաստի նաև իրավիճակի շտկմանն ուղղված և պետության ազգային շահերից բխող աշխատանքների իրականացմանը: