ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ հիմնադրամն ազդարարում է նոր նախագծի մեկնարկը
Աշխարհասփյուռ հայության առջև ծառացած ծանր խնդիրների լուծման, բոլորիս պատուհասած խորը ճգնաժամերի հաղթահարման ուղիներ փնտրելու նպատակով ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ զարգացման հիմնադրամը գործարկել է Armagora.am առցանց հարթակը՝ ձգտելով խթանել բովանդակային, փաստերի ու վերլուծությունների հիման վրա քննարկումներ, որոնց կարող է մասնակցել յուրաքանչյուր ոք:
Armagora.am-ը պարբերաբար կհրապարակի բլից հարցեր առանցքային թեմաների վերաբերյալ, հարթակում գրանցված օգտատերերը կկարողանան ինքնուրույն սկսել քննարկում ցանկացած թեմայով:
Այսօր հանրային ու սոցցանցային հարթակները լի են մեղադրանքներով ու անհանդուրժողականությամբ: Սրա հետևանքով առողջ քննարկումները գնահատող և ծանրակշիռ ասելիք ունեցող մեր բազում հայրենակիցներ նախընտրում են լռել, ինչը հանգեցնում է ողջամիտ խոսքի զգալի պակասի. խոսքի, որի կարիքն ունենք հատկապես այսօր:
Այս իմաստով Armagora-ն բացի բովանդակային քննարկումների հարթակ լինելուց ունի նաև հանրային բանավեճի որակի բարձրացման, այլ կարծիքի նկատմամբ հանդուրժողականություն սերմանելու, քննարկումների նոր մշակույթ ձևավորելու նպատակ:
www.armagora.am-ի քննարկումների արդյունքների մասին պարբերաբար կհրապարակվեն հանրային ամփոփագրեր:
Հիմնադրամը հավատում է, որ ցանկացած ճգնաժամ հաղթահարելու համար իրար հետ խոսելն ու միմյանց լսելն այլընտրանք չունի:
Հարթակին միանալ կարող եք այստեղ:
Հարթակի մասին պատմող տեսանյութը՝ ստորև։