13.10.2022

Համագործակցության մասին հուշագիր․ «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» և «ռեԱրմենիա»

Այսօր՝ հոկտեմբերի 13-ին, «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» զարգացման հիմնադրամը և «ռեԱրմենիա» համագործակցության հարթակը ստորագրեցին համագործակցության մասին հուշագիր: 

Սույն հուշագրով «Ապագա Հայկականը» զարգացման hիմնադրամը և «ռեԱրմենիա»-ն վերահաստատում են իրենց ընդհանուր նպատակը` համայն հայության արդյունավետ համագործակցության միջոցով նպաստել Հայաստանի կայուն զարգացմանն ու բարգավաճմանը։ 

Համաձայն համագործակցության արձանագրության՝ կողմերը կարող են միմյանց տրամադրել իրենց հաղորդակցային հարթակները, ապահովել փորձի փոխանակում, ինչպես նաև համատեղ աշխատանքային խմբերի ձևավորում` փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի քննարկման և լուծումներ ստանալու նպատակով:  

«ռեԱրմենիա» համագործակցության հարթակի հետ ստորագրված հուշագիրը առաջինն է «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» զարգացման հիմնադրամի համար, սակայն հիմնադրամը վճռական  է ձևավորել համահայկական համագործակցային ցանց՝ ուղղված Հայաստանի և հայության ապագայի ընդհանուր տեսլականի ձևավորմանը և համահայկական նպատակների իրականացմանը։ 

Լուսանկարներ

Տեսանյութեր

faq scroll to top

Առաջարկել ընկերների (մինչև 5 անձ)

+

    Ծանոթացել եմ գաղտնիության քաղաքականությանը և տալիս եմ իմ համաձայնությունն անձնական տվյալներիս մշակման համար:

    close modal close menu