23.01.2023

Վարդենիսի արմաթցիները կմշակեն վիճակահանության համակարգչային ծրագիրը

The Future Armenian- 1ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ Զարգացման Հիմնադրամի և Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) միջև այսօր ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր:

Առաջին համահայկական քաղաքացիական Համաժողովի մասնակիցների վիճակահանությունն իրականացնող համակարգչային ծրագիրը կմշակեն Վարդենիսի ավագ դպրոցի «Արմաթ» լաբորատորիայի սաները:

ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ Զարգացման Հիմնադրամի Գործադիր տնօրեն Արտակ Ապիտոնյանի համոզմամբ՝ համագործակցությունը թույլ կտա ապահովել մասնակիցների ընտրանքի օբյեկտիվությունը. «Համաժողովի սկզբունքներից ելնելով՝ որոշեցինք վիճակահանությունը իրականացնող ծրագրի մշակումը վստահել հենց «Արմաթ»-ի սաներին, որպեսզի չլինի կանխակալության որևէ կասկած»:

«Արմաթ»-ն այս համագործակցությունը դիտարկում է որպես Համահայկական մեծ գաղափարի մի մասը կազմելու, միաժամանակ նաև սաների հմտությունները կատարելագործելու հիանալի հնարավորություն:

Հիշեցնենք՝ մարտի 10-12-ը կայանալիք առաջին համահայկական քաղաքացիական Համաժողովի գրանցումը մոտենում է ավարտին, որից հետո արդեն տեղի կունենա մասնակիցների վիճակահանությունը:

Տեսանյութեր

faq scroll to top

Առաջարկել ընկերների (մինչև 5 անձ)

+

    Ծանոթացել եմ գաղտնիության քաղաքականությանը և տալիս եմ իմ համաձայնությունն անձնական տվյալներիս մշակման համար:

    Ցանկանում եմ դառնալ Նախաձեռնող և ստանալ նորություններ նախաձեռնության մասին։

    Տրամադրված տեղեկությունը կօգտագործվի միայն Համաժողովի մասնակիցների ընտրության համար։

    close modal close menu