Ապագա Հայկականի Համաժողովը հիմնված է միջազգային լայն ճանաչում և կիրառություն ունեցող «Քաղաքացիական ասամբլեա» մասնակցային ժողովրդավարության մոդելի վրա։ Նախապես գրանցված քաղաքացիներից թափանցիկ վիճակահանությամբ և ներկայացուցչական ընտրանքի մեթոդով կընտրվեն 200 մասնակիցներ՝ ապահովելով հասարակության սեռատարիքային ու կրթական խմբերի, ինչպես նաև ըստ բնակության երկրի և վայրի ներկայացվածությունը համաժողովում: Արդյունքում Հայրենիքից և Սփյուռքից ընտրված 100-ական մասնակիցներ հնարավորություն կունենան քննարկելու Հայաստանի ու հայության ապագային ուղղված և փորձագիտական գնահատում անցած ծրագրեր: Առաջին Համաժողովը նվիրված է լինելու «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» նախաձեռնության 15 նպատակներից երեքին՝ «Պատմական պատասխանատվություն», «Հայաստան-Սփյուռք միասնականություն» և «Բնակչության աճ»: