Ռուբեն Վարդանյանի հարցազրույցը ՍիվիլՆեթին․ (անգլերեն)
ՍիվիլՆեթի հարցազրույցում Ռուբեն Վարդանյանն անդրադարձել է ներկայում աշխարհում տիրող ծայրահեղ ատելության դրսևորումներին և դրա աղետաբեր ազդեցությանը.
«Այս ծայրահեղ ատելությունը, որն անջրպետ է ձևավորում, կարող է հանգեցնել գլոբալ աղետի, որն ավարտ չի ունենա: Մարդիկ պետք է ընդհանուր հայտարարի գան, տարբեր տեսակետներ ունեցող մարդիկ պետք է խոսեն միմյանց հետ, ոչ թե ոչնչացնեն միմյանց:
Մենք լուրջ գոյաբանական ճգնաժամ ենք ապրում, որը, անշուշտ, նաև Հայաստանին և աշխարհի տարբեր ծայրերում ապրող հայերին է վնասելու, ներառյալ՝ Ռուսաստանի և Ուկրաինայի հայերին: Ի վերջո, պատերազմն ավարտվելու է մի օր. եթե այս ամենը կանգնեցնելու միջոց չգտնենք և չգտնենք ուղիներ այս ամենից հետո ապրելու, պետք է մեզ հարց տանք՝ իսկ հետո ի՞նչ է մեզ սպասվում»: