«ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» նախաձեռնության հայտարարությունը Հայաստանի Հանրապետությունում խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ
Շնորհավորում ենք Հայաստանի քաղաքացիներին երկրի համար դժվարին այս ժամանակներում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններն ավարտելու կապակցությամբ։ Լիահույս ենք, որ ընտրված կուսակցությունների ներկայացուցիչներն իրենց ծառայության ընթացքում ամեն ջանք կգործադրեն ողջ հայության մեջ համերաշխություն ապահովելու ուղղությամբ՝ աննախադեպ մարտահրավերներ հաղթահարելով հանուն մեր երկրի ու ազգի զորացման:
Թեեւ այս ընտրություններն ու Հայաստանի քաղաքացիների կամարտահայտությունը կարեւոր են, գոյություն ունեն վճռորոշ այլ խնդիրներ, որոնք պետք է լուծվեն համայն աշխարհի հայության կողմից։ Ի թիվս այլ նպատակների, մենք պետք է ապահովենք Հայաստանի ինքնիշխանությունը, հակազդենք մեկուսացմանը եւ տարածաշրջանային ու համաշխարհային մակարդակներում ռազմավարական գործընկերությունների միջոցով կշիռ ձեռք բերենք, երաշխավորենք Արցախի ֆիզիկական անվտանգությունը եւ հաստատենք նրա իրավական կարգավիճակը, խթանենք մրցունակ տնտեսություն, որը ներգրավում է մարդկային ու ֆինանսական կապիտալ, եւ Հայաստանի ու Սփյուռքի փոխհարաբերությունները վերածենք փոխադարձության ու վստահության վրա հիմնված հարաբերությունների:
Համոզված ենք, որ այս տեսլականը հնարավոր կլինի ողջամիտ կառավարման միջոցով, որի ներքո շահագրգիռ բոլոր կողմերն աշխատում են հավաքականորեն եւ, փնտրելով արդյունավետ ու կայուն լուծումներ, հետեւում են փաստերի վրա հիմնված որոշումների կայացմանը։ «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» նախաձեռնությունն իր 15 նպատակներով նվիրված ու հավատարիմ է մնում հավաքական պատասխանատվության իր մասը ստանձնելուն մեր ազգի ապագան եւ այն ուղին պատկերացնելու գործում, որը մեզ հաջողությամբ կառաջնորդի այնտեղ: Այս շարժման 35.000 նախաձեռնողների հետ միասին ակնկալում ենք օգնել մեկնարկելու մեր պետականաշինության գործընթացը նոր կառավարության, խորհրդարանի եւ ներգրավված բոլոր շահագրգիռ կողմերի հետ արդյունավետ համագործակցությամբ:
«ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ», նախաձեռնող խումբ