12.10.2022

Ապագա Հայկականի Համաժողովը տեղափոխվում է

Սիրելի՛ հայրենակիցներ 

Հայտնում ենք, որ առաջին համահայկական քաղաքացիական ասամբլեան՝ Ապագա Հայկականի Համաժողովը, տեղափոխվում է և տեղի կունենա 2023թ. մարտի 10-12-ը: Քննարկման թեմաները՝ «Պատմական պատասխանատվություն», «Հայաստան-Սփյուռք միասնականություն» և «Բնակչության աճ», կմնան անփոփոխ։ Համաժողովի մասնակցության գրանցումը շարունակում է բաց լինել բոլորի համար, իսկ նախկին գրանցումները մնում են ուժի մեջ:  

«ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» զարգացման հիմնադրամն այս ժամանակամիջոցում առկա ուժերն ու ջանքերը կուղղի տուժած սահմանային համայնքներին՝ անվտանգության և հակաճգնաժամային ծրագրերի իրականացման նպատակով: Այս ուղղությամբ արդեն իսկ ընթանում են նախապատրաստական աշխատանքներ:  

«ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» նախաձեռնությունը հավատարիմ է մնում իր գլխավոր առաքելությանը՝ ձևավորել համընդհանուր գիտակցություն ու փոխըմբռնում Հայաստանի և հայության կայուն զարգացման տեսլականի շուրջ, և հավաքականորեն մշակել ու իրականացնել ծրագրեր՝ ուղղված անվտանգ ու բարեկեցիկ ապագայի ապահովմանը:   

faq scroll to top

Առաջարկել ընկերների (մինչև 5 անձ)

+

    Ծանոթացել եմ գաղտնիության քաղաքականությանը և տալիս եմ իմ համաձայնությունն անձնական տվյալներիս մշակման համար:

    close modal close menu