ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ նախաձեռնություն: Խորհենք միասին

Հուլիսի 2-ին` ժամը 20:00-ին (GMT+4), կկայանա հանդիպում ԱՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Դավիթ Հակոբյանի, քաղաքական վերլուծաբան և «ՍիվիլՆեթի» հաղորդավար Էրիկ Հակոբյանի, և Աբու Դաբիյում Նյու Յորքի համալսարանի պրոֆեսոր Գեորգի Դերլուգյանի հետ։

Քննարկումը կվարի Հայաստանում և Բրիտանիայում հայտնի լրագրող Մարկ Գրիգորյանը:

Քննարկման լեզուն՝ անգլերեն՝ հայերենի և ռուսերենի համաժամանակյա թարգմանությամբ Zoom-ի հղումով:

Քննարկման օր ու ժամ՝ 2021 թ. հուլիսի 2-ին՝ Երևանի ժամանակով 20:00-ին (GMT+4), Մոսկվայի ժամանակով 19:00-ին (GMT+3), Լոնդոնի ժամանակով 17:00-ին (BST), Նյու Յորքի ժամանակով 12:00-ին (EDT):

Միջոցառումը բաց է բոլորի համար: Դուք կարող եք միանալ վեբինարին Zoom հղումով կամ Ֆեյսբուքի Futures Studio էջի օգնությամբ։ Խնդրում ենք նկատի ունենալ, որ համաժամանակյա թարգմանությունը հասանելի կլինի միայն Zoom-ով գրանցված մասնակիցներին:

Խնդրում ենք Ձեր հարցերն ուղարկել նախապես discussion@futurearmenian.com էլ. հասցեին:

faq scroll to top

Առաջարկել ընկերների (մինչև 5 անձ)

+

Ծանոթացել եմ գաղտնիության քաղաքականությանը և տալիս եմ իմ համաձայնությունն անձնական տվյալներիս մշակման համար:

close modal close menu