Առերեսվելով համաշխարհային վախին․ մեկ տարի անց

Շուրջ մեկ տարի է անցել «COVID-19. առերեսվելով համաշխարհային վախին» թեմայով մեր գլոբալ վեբինարից։ Աշխարհը և բոլորիս կյանքը բազմաթիվ փոփոխությունների ենթարկվեց։ Դրանց մի մասը մենք կանխատեսել էինք եւ քննարկել մեր առաջին վեբինարի ընթացքում՝ նշելով այդ խնդիրների լուծման ուղիները: Սակայն մենք չէինք կարող կանխատեսել ամեն ինչ։ Հայտնվելով գոյատևման սպառնալիքի առջեւ, հայերն ու Հայաստանը փնտրում են ելքեր ստեղծված իրավիճակից։

Futures Studio քննարկումների հարթակը հրավիրում է ձեզ մասնակցելու առցանց վեբինարի՝ «Առերեսվելով համաշխարհային վախին․ մեկ տարի անց» թեմայով, որը տեղի կունենա մարտի 31-ին՝ ժամը 17:00-ին (GMT+4): Սա հիանալի հնարավորություն է ռետրոսպեկտիվ հայացք նետելու անցած 12 ամիսներին, և ամենակարևորը՝ պարկեշտ ապագա կերտելու ընթացքում գործել կոլեկտիվ, պատասխանատու և ազնիվ։

Քննարկման լեզուն. անգլերեն՝ ռուսերենի և հայերենի համաժամանակյա թարգմանությամբ:

Քննարկման օրն ու ժամը. 2021 թ.-ի մարտի 31-ին, Երևանի ժամանակով՝ 17:00 (GMT+4) Մոսկվայի ժամանակով՝ 16:00 (GMT+3), Լոնդոնի ժամանակով՝ 14:00 (GMT), Նյու Յորքի ժամանակով՝ 9:00 (EST):

Միջոցառումը բաց է բոլորի համար: Դուք կարող եք միանալ վեբինարին Zoom հղումով կամ Ֆեյսբուքի Futures-Studio էջի օգնությամբ։ Խնդրում ենք նկատի ունենալ, որ համաժամանակյա թարգմանությունը հասանելի կլինի միայն Zoom-ով գրանցված մասնակիցներին:

Խնդրում ենք ձեր հարցերն ուղարկել նախապես discussion@futures-studio.org էլ. հասցեով:

faq scroll to top

Առաջարկել ընկերների (մինչև 5 անձ)

+

    Ծանոթացել եմ գաղտնիության քաղաքականությանը և տալիս եմ իմ համաձայնությունն անձնական տվյալներիս մշակման համար:

    Ցանկանում եմ դառնալ Նախաձեռնող և ստանալ նորություններ նախաձեռնության մասին։

    Տրամադրված տեղեկությունը կօգտագործվի միայն Համաժողովի մասնակիցների ընտրության համար։

    Ցանկանում եմ դառնալ Նախաձեռնող առանց Համաժողովին մասնակցելու։

    close modal close menu