Գրիգոր Ախինով. Հանրային ֆինանսներ. Սոցիալական պետություն․ նոր ժամանակների իրականությունը և մարտահրավերները

Մայիսի 7-ին` Երևանի ժամանակով 17:00-ին (GMT+4) տեղի կունենա երկրորդ առցանց քննարկումը տ.գ.դ., Լոմոնոսովի անվան ՄՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի պրոֆեսոր Գրիգոր Ախինովի հետ:

Աղքատության աճը հանգեցնում է բնակչության արդյունավետ պահանջարկի նվազմանը և, որպես հետևանք, ներդրումների և պատրաստի ապրանքների արտադրության կրճատմանը, հետևաբար, պետական եկամուտների վերաբաշխման քաղաքականության իրականացումը պետք է ուղղված լինի բնակչության միջին կենսամակարդակը կայունացնելուն և աղքատության մակարդակի կրճատմանը (հեռանկարում՝ զանգվածային աղքատության վերացում):

Գրիգորը կշարունակի խոսել Հանրային ֆինանսների, մասնավորապես սոցիալական ժամանակակից պետության տնտեսական բնույթի մասին՝ որպես սոցիալական կառուցվածքի մոդել և սոցիալական ծախսերի ֆինանսավորման գերակայությունների ընտրություն (կրթություն, բժշկություն, թոշակներ և սոցիալական ծախսերի այլ տեսակներ): Հատուկ ուշադրություն կդարձվի սոցիալական պետության ֆինանսական մոդելի առջև ծառացած «նոր դարաշրջանի» մարտահրավերների գնահատմանը՝ աշխատաշուկայի խորքային վերափոխման համատեքստում:

Վեբինարի լեզուն՝ ռուսերենն է: Մասնակցությունն անվճար է նախնական գրանցման կամ մեր Ֆեյսբուքյան էջի հեռարձակման միջոցով:

Բանախոսին ուղղված հարցերը կարող եք ուղարկել մեզ մինչև քննարկման սկսվելը FuturesStudio@rvvzfoundation.org հասցեով։

faq scroll to top

Առաջարկել ընկերների (մինչև 5 անձ)

+

    Ծանոթացել եմ գաղտնիության քաղաքականությանը և տալիս եմ իմ համաձայնությունն անձնական տվյալներիս մշակման համար:

    Ցանկանում եմ դառնալ Նախաձեռնող և ստանալ նորություններ նախաձեռնության մասին։

    Տրամադրված տեղեկությունը կօգտագործվի միայն Համաժողովի մասնակիցների ընտրության համար։

    Ցանկանում եմ դառնալ Նախաձեռնող առանց Համաժողովին մասնակցելու։

    close modal close menu