Խոսենք ապագայից․ Ռուբեն Ինճիկյան

Հունիսի 10-ին, Երևանի ժամանակով 19:00-ին (GMT+4), «Խոսենք ապագայից» հատուկ շարքի շրջանակներում, տեղի կունենա հարցազրույց տնտեսագիտության թեկնածու, տնտեսագիտության և կառավարման ոլորտի պրոֆեսոր, Ժնևի Վեբստերի համալսարան Ռուբեն Ինճիկյանի հետ: Մենք կբարձրացնենք և կքննարկենք Հայաստանի, Արցախի և աշխարհի հայերի ապագայի պատկերին, մասնավորապես ապագայում համաշխարհային տնտեսության մեջ Հայաստանի տեղին վերաբերող հարցեր։  Շարքը վարում է լրագրող Մարկ Գրիգորյանը: 

Այս բոլոր հարցերը անմիջական կապ ունեն վերջերս մեկնարկած ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ նախաձեռնության և նրա 15 նպատակների հետ։ 

Քննարկման լեզուն. հայերեն՝ անգլերենի և ռուսերենի համաժամանակյա թարգմանությամբ:

Քննարկման օրն ու ժամը. 2021 թ.-ի հունիսի 10-ին, Երևանի ժամանակով՝ 19:00 (GMT+4) Մոսկվայի ժամանակով՝ 18:00 (GMT+3), Լոնդոնի ժամանակով՝ 16:00 (BST), Նյու Յորքի ժամանակով՝ 11:00 (EDT):  

Միջոցառումը բաց է բոլորի համար: Դուք կարող եք միանալ վեբինարին Zoom հղումով կամ Ֆեյսբուքի Futures-Studio էջի օգնությամբ։ Խնդրում ենք նկատի ունենալ, որ համաժամանակյա թարգմանությունը հասանելի կլինի միայն Zoom-ով գրանցված մասնակիցներին:  

Խնդրում ենք ձեր հարցերն ուղարկել նախապես discussion@futures-studio.org էլ. հասցեով:  

faq scroll to top

Առաջարկել ընկերների (մինչև 5 անձ)

+

    Ծանոթացել եմ գաղտնիության քաղաքականությանը և տալիս եմ իմ համաձայնությունն անձնական տվյալներիս մշակման համար:

    Ցանկանում եմ դառնալ Նախաձեռնող և ստանալ նորություններ նախաձեռնության մասին։

    Տրամադրված տեղեկությունը կօգտագործվի միայն Համաժողովի մասնակիցների ընտրության համար։

    Ցանկանում եմ դառնալ Նախաձեռնող առանց Համաժողովին մասնակցելու։

    close modal close menu