Խոսենք ապագայից․ Սերգեյ Ենիկոլոպով

Հունիսի 24-ին, Երևանի ժամանակով 19:00-ին (GMT+4), «Խոսենք ապագայից» հատուկ շարքի շրջանակներում, տեղի կունենա հարցազրույց Հոգեկան առողջության գիտական կենտրոնի բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ Սերգեյ Ենիկոլոպովի հետ: Ինչպես միշտ, մենք կբարձրացնենք և կքննարկենք Հայաստանի, Արցախի և աշխարհի հայերի ապագայի պատկերին վերաբերող հարցեր: Շարքը վարում է լրագրող Մարկ Գրիգորյանը: 

Այս բոլոր հարցերը անմիջական կապ ունեն վերջերս մեկնարկած ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ նախաձեռնության և նրա 15 նպատակների հետ։ 

Քննարկման լեզուն՝ ռուսերեն՝ անգլերենի և հայերենի համաժամանակյա թարգմանությամբ: 

Քննարկման օր ու ժամ՝ 2021 թ. հունիսի 24-ին՝ Երևանի ժամանակով 19:00-ին (GMT+4)Մոսկվայի ժամանակով 18:00-ին (GMT+3), Լոնդոնի ժամանակով 16:00-ին (BST), Նյու Յորքի ժամանակով 11:00-ին (EDT):   

Միջոցառումը բաց է բոլորի համար: Դուք կարող եք միանալ վեբինարին Zoom հղումով (խնդրում ենք գրանցվել այստեղ) կամ Ֆեյսբուքի Futures Studio էջի օգնությամբ։ Խնդրում ենք նկատի ունենալ, որ համաժամանակյա թարգմանությունը հասանելի կլինի միայն Zoom-ով գրանցված մասնակիցներին:  

Խնդրում ենք ձեր հարցերն ուղարկել նախապես discussion@futures-studio.org էլ. հասցեով:  

faq scroll to top

Առաջարկել ընկերների (մինչև 5 անձ)

+

Ծանոթացել եմ գաղտնիության քաղաքականությանը և տալիս եմ իմ համաձայնությունն անձնական տվյալներիս մշակման համար:

close modal close menu