Հանրային ֆինանսներ. թվային հասարակությունը՝ ապագայի տեսլական

Հասարակական աշխարհակարգի նոր հայեցակարգի շրջանակներում «Թվային հասարակությունը» (ցանցային տեղեկատվական հասարակություն) մարդկությանը պայմանականորեն բաժանում է «համացանց ունեցողների» և «համացանց չունեցողների» (սահմանագիծ անցյալի և ապագայի միջև): Այս պարագայում պետական կառավարման համակարգի բարեփոխման հիմնական ուղղությունը պետք է դառնա թվային կառավարության ձևավորումը (էլեկտրոնային կառավարություն), որը կստանձնի կոլեկտիվ գործողությունների  կազմակերպման պատասխանատվություն: Ինչ վերաբերում է պետական ֆինանսների (հանրային ֆինանսներ) ոլորտին, ապա գաղափարը, որ համացանցը պետք է մասնավոր, հանրային և սոցիալական նշանակության բարիքների  հաղորդակցման, արտադրության, բաշխման, փոխանակման և սպառման միջոց լինի, ենթադրում է «հարթակ-պետության» ստեղծում (էլեկտրոնային կառավարություն), որն էլ իր հերթին կառավարչական գործընթացների ամբողջական ավտոմատացման հաշվին պետք է ողջ հանրության համար ապահովի էլեկտրոնային փաստաթղթաշրջանառություն. սա թույլ կտա բարձրացնել պետական կառավարման համակարգի արդյունավետությունը և նվազեցնել սոցիալական հաղորդակցության ծախքերը:

Գրիգորը կպատմի այն մասին, որ թվային հասարակության մեջ անհրաժեշտ է ձևավորել փոփոխությունները կառավարելու նոր՝ ճկուն ու բարդ ինտեգրացիոն համակարգ: Այդ նպատակով պետք է վերափոխել աշխատաշուկան (ինքնազբաղվածության ինստիտուտի ձևավորում) և հարկային համակարգը: Դա բխում է նրանից, որ ոչ գնային մրցակցության պայմաններում (տեղեկատվության հասանելիություն և հարմարվողականություն (կաստոմիզացիա)) շահութաբերությունը կարելի է կառավարել արտադրական ծախքերի կրճատման շնորհիվ (կառավարման որակ և (կամ) աշխատակիցների քանակի և (կամ) աշխատավարձերի և (կամ) աշխատավարձերի վրա կիրառվող հարկերի նվազեցում):

Քննարկման լեզուն՝ ռուսերեն:

Քննարկման օր եւ ժամ՝ օգոստոսի 5-ին, Երևանի ժամանակով՝ 17:00 (GMT+4), Մոսկվայի ժամանակով՝ 16:00 (GMT+3), Լոնդոնի ժամանակով՝ 14:00 (GMT+1), Նյու Յորքի ժամանակով՝ 9:00 (EDT):

Մասնակցությունն անվճար է նախնական գրանցման կամ մեր Ֆեյսբուքյան էջի հեռարձակման միջոցով:

Բանախոսներին ուղղված հարցերը կարող եք ուղարկել մեզ մինչև քննարկման սկիզբը discussion@futures-studio.org հասցեով։

faq scroll to top

Առաջարկել ընկերների (մինչև 5 անձ)

+

    Ծանոթացել եմ գաղտնիության քաղաքականությանը և տալիս եմ իմ համաձայնությունն անձնական տվյալներիս մշակման համար:

    Ցանկանում եմ դառնալ Նախաձեռնող և ստանալ նորություններ նախաձեռնության մասին։

    Տրամադրված տեղեկությունը կօգտագործվի միայն Համաժողովի մասնակիցների ընտրության համար։

    Ցանկանում եմ դառնալ Նախաձեռնող առանց Համաժողովին մասնակցելու։

    close modal close menu