Խոսենք ապագայից․ Արման Ղուկասյան

Հւնիսի 3-ին, Երևանի ժամանակով 19:00-ին (GMT+4), «Խոսենք ապագայից» հատուկ շարքի շրջանակներում, տեղի կունենա հարցազրույց Revizto ինտեգրված համագործակցության հարթակի հիմնադիր և գլխավոր գործադիր տնօրեն Արման Ղուկասյանի հետ: Ինչպես միշտ, մենք կբարձրացնենք և կքննարկենք Հայաստանի, Արցախի և աշխարհի հայերի ապագայի պատկերին վերաբերող հարցեր Եվրոպայի ամենահաջողակ հայ ձեռնարկատերերից մեկի հետ: Շարքը վարում է լրագրող Մարկ Գրիգորյանը: 

Այս բոլոր հարցերը անմիջական կապ ունեն վերջերս մեկնարկած ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ նախաձեռնության և նրա 15 նպատակների հետ։ 

 Քննարկման լեզուն. անգլերեն՝ ռուսերենի և հայերենի համաժամանակյա թարգմանությամբ: 

Քննարկման օրն ու ժամը. 2021 թ.-ի հւնիսի 3-ին, Երևանի ժամանակով՝ 19:00 (GMT+4) Մոսկվայի ժամանակով՝ 18:00 (GMT+3), Լոնդոնի ժամանակով՝ 16:00 (BST), Նյու Յորքի ժամանակով՝ 11:00 (EDT):  

Միջոցառումը բաց է բոլորի համար: Դուք կարող եք միանալ վեբինարին Zoom հղումով կամ Ֆեյսբուքի Futures-Studio էջի օգնությամբ։ Խնդրում ենք նկատի ունենալ, որ համաժամանակյա թարգմանությունը հասանելի կլինի միայն Zoom-ով գրանցված մասնակիցներին:  

Խնդրում ենք ձեր հարցերն ուղարկել նախապես discussion@futures-studio.org էլ. հասցեով:  

faq scroll to top

Առաջարկել ընկերների (մինչև 5 անձ)

+

    Ծանոթացել եմ գաղտնիության քաղաքականությանը և տալիս եմ իմ համաձայնությունն անձնական տվյալներիս մշակման համար:

    close modal close menu