Խոսենք ապագայից․ Հայկ Հովակիմյան
Մայիսի 20-ին, Երևանի ժամանակով 19:00-ին (GMT+4), «Խոսենք ապագայից» հատուկ շարքի շրջանակներում, տեղի կունենա հարցազրույց Tumanyan.Online հայերեն լեզվի դպրոցի հիմնադիր և Repat Riarch Յութուբյան ալիքի հեղինակ Հայկ Հովակիմյանի հետ: Ինչպես միշտ, մենք կբարձրացնենք և կքննարկենք Հայաստանի, Արցախի և աշխարհի հայերի ապագայի պատկերին վերաբերող հարցեր: Մենք կխոսենք հիմնականում կրթության և տեղեկատվության, ինտերնետի և լրատվամիջոցների խնդիրների և ապագային վերաբերող շատ այլ հարցերի մասին:
Շարքը վարում է լրագրող Մարկ Գրիգորյանը:
Այս բոլոր հարցերը անմիջական կապ ունեն վերջերս մեկնարկած ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ նախաձեռնության և նրա 15 նպատակների հետ։
Քննարկման լեզուն. ռուսերեն՝ անգլերենի և հայերենի համաժամանակյա թարգմանությամբ:
Քննարկման օրն ու ժամը. 2021 թ.-ի մայիսի 20-ին, Երևանի ժամանակով՝ 19:00 (GMT+4) Մոսկվայի ժամանակով՝ 18:00 (GMT+3), Լոնդոնի ժամանակով՝ 16:00 (BST), Նյու Յորքի ժամանակով՝ 11:00 (EDT):
Միջոցառումը բաց է բոլորի համար: Դուք կարող եք միանալ վեբինարին Zoom հղումով (խնդրում ենք գրանցվել այստեղ) կամ Ֆեյսբուքի Futures-Studio էջի օգնությամբ։ Խնդրում ենք նկատի ունենալ, որ համաժամանակյա թարգմանությունը հասանելի կլինի միայն Zoom-ով գրանցված մասնակիցներին:
Խնդրում ենք ձեր հարցերն ուղարկել նախապես discussion@futures-studio.org էլ. հասցեով: