Միջոցառումներ

Հանդիպում Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուսանողների հետ

Հանդիպում Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուսանողների հետ
  • Քննարկման օր և ժամ

    2021 թ. հունիսի 11-ին՝

Բանախոսներ

  • Նուբար Աֆեյան

    «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» շարժման համանախաձեռնող, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր

Մոդերատոր

  • Վարդուհի Պետրոսյան

    Հայաստանի ամերիկյան համալսարանի Թուրփանջյան հանրային առողջապահության դպրոցի դեկան

«ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը քննարկում է ապագային նայելու և ապագային ուղղված աշխատելու տեսլականը, որպեսզի ներկան ավելի լավը դառնա: Սփյուռքն ունի հսկայական ներուժ, որն առավելագույնս չի օգտագործվում, և դրա համար պետք է շատ ջանք գործադրել:

Ամփոփում. Ն. Աֆեյանի խոսքը

  • Որպես հայ, մենք սահմանվում ենք մեր անցյալով: Հայերը տարածված են ամբողջ աշխարհում, և Սփյուռքը մեծ դեր ունի հայկականության ապագայի ձևավորման գործում: Մենք պետք է ավելի լավ օգտագործենք Սփյուռքը՝ որպես մեր մրցակցային առավելություն:
  • Չնայած ներկայումս Հայաստանի առջև ծառացած բազմաթիվ դժվարություններին՝ մենք դեռ ունենք ազատ և անկախ հայրենիք: Մեր հաջողության բանալին միասնական ուժի մեջ է։ Ինչո՞ւ պետք է ներգրավված լինեք: Եթե ոչ դու, ապա ո՞վ:
  • 2020 թ.-ի դժվարությունները հնարավոր չէր կանխատեսել: Սա մեզ ստիպում է գիտակցել, որ կա ոչ թե մեկ, այլ շատ տարբեր հնարավոր ապագաներ, և մենք պետք է պատրաստ լինենք բոլորին: Հետևաբար, մեր վերահսկողությունից դուրս իրավիճակներին պետք է հակազդել ռազմավարության միջոցով:
  • Նորարարության և ձեռներեցության աշխարհը ամբողջությամբ վերաբերում է ապագան կանխատեսելուն և այն իրական դարձնելուն: Քանի դեռ հեռատես չենք և ներկա դժվարություններից այն կողմ չենք տեսնում, մենք չենք տեսնի ապագան և դրա հնարավորությունները:
  • Նախաձեռնությունը հաջողության կհասնի միայն համաժողովրդական մասնակցության և ներգրավվածության միջոցով: Մարդիկ հետաքրքրվում են, իսկ հետո ավելի շատ մարդկանց են գրավում ու բերում: Մարդկանց խմբերը լայնորեն քննարկում են այս 15 նպատակները, և դրանցից բխում են շատ ավելի կարևոր ենթանպատակներ:
  • Հավաքական մտածողությունն այս նախաձեռնության հիմքում ընկած գերագույն գաղափարն է: Մենք պետք է դառնանք մեկ ամբողջություն՝ հասկանալու համար, թե ինչ ենք ուզում Հայաստանի համար: Եթե ոչ, դժվար թե լինեն Հայաստանի շատ տարբեր տեսակներ՝ առանց հստակ ուղու և նպատակների:
  • «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» անհատական նախագծերի և դրանց առանձին հաջողությունների մասին չէ: Սփյուռքի հավաքական ուժը վերափոխման կարիք ունի: Եվ դա միակողմանի չպետք է լինի. Սփյուռքը միայն դեպի Հայաստան գործընթաց չէ: Երկու կողմերն էլ միմյանց կարիքն ունեն: Պետք է համագործակցություն լինի: Սփյուռքը կարող է ուժեղ լինել ուժեղ արմատներով, ուժեղ Հայաստանով, երբ երկու կողմերի նպատակներն էլ փոխշահավետ են:
  • Մենք պետք է կրթությունը կրկին կենտրոնական անհրաժեշտության վերածենք։ Ստեղծագործականությունը պետք է շեշտվի, և նորարարությունը պետք է դառնա ազգային ռազմավարություն:
  • Լավ կառավարումն առանցքային կարևորություն ունի, և այդ ուղղությամբ պետք է աշխատանք տարվի: Մենք պետք է պահանջենք, որ որոշումների կայացումը հիմնված լինի փաստերի և ռազմավարության վրա, այլ ոչ թե պարզապես հույսի և ձգտման:
  • Առաջնորդությունը մի բան է, որի հարցում մեզ կարող են օգնել բոլոր երիտասարդական կազմակերպությունները, հասարակական կազմակերպությունները և այլն: Նրանք կարող են ներգրավվել՝ առաջնորդելով այս ջանքերն իրենց շրջանակներում։
  • Հայաստանն այս օրերին անկայուն է և մշտական խնդիրների մեջ, քանի որ երկիրը պատրաստվում է ընտրությունների: Ովքեր էլ գան իշխանության, մենք նրանց կհրավիրենք դառնալու գործընթացի ղեկավարները: Ի վերջո, այս նախաձեռնությամբ զբաղվում են բազմաթիվ խելացի և հմուտ մարդիկ: Երկրների իմաստուն ղեկավարները կընթանան կարևոր գաղափարներին աջակցելու ետևից, այլ ոչ թե կփորձեն աջակցություն գտնել իրենց սեփական գաղափարների համար:
  • Հայաստանի բուհերի ղեկավարները նույնպես պետք է հետաքրքրվեն և ներգրավվեն այս նախաձեռնության մեջ: Նոր գաղափարները ղեկավարություններին հաճախ վախեցնում են ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում: Ինչքան լայնորեն են տարածում գաղափարները, դրանց ավելի շատ ու լայնորեն են լսում և հետևում: Որքան շատ մարդիկ միանան այս նախաձեռնությանը, այնքան մեծ կլինի ասելիքը, այնքան դժվար կլինի չլսելն ու չհետևելը:
  • Ներգրավվելիս մեր կատարելիք խնդիրներն են փաստերի և տվյալների հավաքումը, փաստարկների թույլ կողմերի վերհանումը, ավելի շատ մարդկանց հավաքելն այդ գաղափարի շուրջ և դրա հնարավոր լուծումների խթանումը: Երբ փաստերն ու փաստարկները վերածվում են ռազմավարության և քաղաքականության, գաղափարը դառնում է հետաքրքիր և գրավիչ բոլորի համար:
  • Համաճարակաբանությունն ու պատվաստաբանությունն, ամենայն հավանականությամբ, կդառնան առաջատար բժշկական մասնագիտություններ: Դա չի նշանակում այլ մասնագիտությունների ու ոլորտների թերագնահատում: Այնուամենայնիվ, մեր ապրած տարիներն ու դժվարությունները գալիս են ապացուցելու, որ առողջապահական անվտանգությունը պետք է գերակշռի սովորական բժշկությանը: Քանի որ առողջապահական անվտանգությունը չի սպասում, որ հիվանդությունը հայտնվի, որ փորձի գտնել դրա բուժումը։ Դրա նպատակն է փորձել առողջությունն ապահովել սպառնալիքներից, կանխել, հետաձգել դրանք:
  • Նորարարությանը դիմադրելը նորմալ է և ոչ նորմալ՝ կախված հանգամանքներից: Դրան ավելի քիչ դիմադրելու լուծումը կրթությունն է, մասնագետների և նրանց կատարած աշխատանքի նկատմամբ հարգանքը: Երկմտությունը գալիս է կա՛մ շփոթությունից, կա՛մ անտեղյակությունից: Սկզբի համար նորմալ է երկմտել ինչ-որ բանի որակի հարցում, բայց երբ դա շարունակվում է, նշանակում է, որ անձը տգետ է, ի վիճակի չէ լուծումը տեսնելու, կարդալու, վերլուծելու:
  • Ինչպես Արցախյան պատերազմից առաջ, այնպես էլ դրանից հետո, միշտ էլ դժվար է եղել Հայաստանում ներդրումներ ներգրավելը: Սակայն երբ սկսենք աշխատել 15 նպատակների շուրջ և դրանց շուրջ կառուցենք գործող ռազմավարություն, երբ որոշ նպատակներ իրականանան, բնականաբար, կտեսնենք ներդրումների աճ: Երբ այդ նպատակներից կազմվի ազգային ռազմավարություն, մենք կտեսնենք, թե ինչպես է տեղի ունենում փոփոխությունը:
  • Հայաստանը «Ապագա հայկականը» նախաձեռնության միջուկն է, բայց դա բնականորեն զարգացող գործընթաց է, և մենք գիտենք, որ միջուկը չի կարող զարգանալ առանց միտոքոնդրիումների, որը Սփյուռքն է:
  • «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» նախաձեռնության այս ձևաչափն արտառոց է, բայց սա այն է, ինչ մենք ունենք, և այսպես մենք կարող ենք բարձրաձայնել մեր նախաձեռնությունը: Բոլորի մասնակցությունը խրախուսվում է: Եթե մենք աշխատենք ապագայի վրա, ներկան երաշխավորված կլինի:

Առաջարկել ընկերների (մինչև 5 անձ)

+

    Ծանոթացել եմ գաղտնիության քաղաքականությանը և տալիս եմ իմ համաձայնությունն անձնական տվյալներիս մշակման համար: